Monday, August 15, 2011

Իրանը կրկին մարդասիրական օգնություն կուղարկի Սոմալի

Միջազգային մարդասիրական «Կարմիր կիսալուսին» կազմակերպության իրանական ստորաբաժանումը պատրաստ է մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակն ուղարկել Սոմալի: Այս մասին հայտնում է ռուսական «Ռիա նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով կազմակերպության ղեկավար Մահմուդ Մոզաֆարին:
Իրանի մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը Սոմալի էր հասել անցած հինգշաբթի:
Նշենք, որ հուլիսի սկզբից Սոմալիի տարբեր շրջաններից հարյուր հազարավոր սոմալիեցիներ, Արևելյան Աֆիկայի երկրներում երաշտի հետևանքով առաջացած սովի պատճառով, լքել էին իրենց տները և, օգնություն ստանալու ակնկալիքով, մայրաքաղաք Մոգադիշո ուղորվել: Բացի այդ, սոմալիեցի փախստակնների համար ճամբարներ են խփվել նաև Քենիայում: ՄԱԿ-ի տվյալներով՝ վերջին երեք ամսվա ընթացքում երաշտի հետևանքներից մահացել է մինչև հինգ տարեկան յուրաքանրյուր 10-րդ երեխան:
«Մարդասիրական օգնության 2-րդ խմբաքանակը, որն Իրանը պատրաստվում է Սոմալի ուղարկել, ավելի քան 50 000 սոմալիեցու դեղորայքով կապահովի»,- ասել է Մոզաֆարը:

No comments: