Monday, August 15, 2011

Բուշերում առաջին իրանական ԱԷԿ-ը կշահագործվի օգոստոսի վերջին

News.am. 14-8-2011- Ռուսաստանի օգնությամբ Բուշերում կառուցված իրանական առաջին ԱԷԿ-ը երկրի էներգահամակարգին կմիանա օգոստոսի վերջին: Այդ մասին հայտնել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ֆերեյդուն Աբբասին, հաղորդում է «Ֆրանսպրես»-ը:
Նրա խոսքով` բացումից հետո ԱԷԿ-ը կաշխատի սահմանված 1000 ՄՎտ/ժամ հզորության 40%-ով: Ծրագրված հզորությամբ այն կգործի նոյեմբերի վերջին-դեկտեմբերի սկզբին: Այդ ընթացքում էլ տեղի կունենա բացման պաշտոնական արարողությունը, որին նախատեսվում է հրավիրել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին:

No comments: