Panorama.am.1-8-2011-Մեզանից յուրաքանչյուրն ինքն է որոշում` հավատա՞լ աստղագուշակին, թե՞ ոչ: Ամեն դեպքում, նրանց համար, ովքեր հետաքրքրվում են աստղերի կանխատեսումներով, ներկայացնում ենք ամռան վերջին ամսվա աստղագուշակը:Աստղակերպի բոլոր նշաններին զգուշացնում ենք` օգոստոսն այն ժամանակն է, երբ ակտիվությունը կկենտրոնանա ընտանեկան և տնային գործերի հետ կապված հարցերում: Օգոստոսին իսկական ժամանակն է սկսել վերանորոգում կամ պարզապես տան մաքրման աշխատանքներ: Ընդ որում` այս ամիս նման զբաղմունքը ունակ է իրապես հաճույք պատճառել:
Ամիսը բավականին հիշարժան ու գունեղ կլինի անձնական հարթության վրա, մարդիկ ձգտում են գեղեցիկ սիրային հարաբերությունների կամ խելահեղ սիրային արկածների: Թե’ մեկը, թե’ մյուսը, վստահեցնում են աստղերը, օգոստոսի հատկապես առաջին երկու տասնօրյակում ապահովված են:
Խոյերը ամռան վերջին ամսին ակտիվ կլինեն բոլոր այն հարցերում, որոնք վերաբերում են տանն ու ընտանիքին: Բարեկամների հետ հարաբերությունները կլինեն ավելի դինամիկ ու բաց, թեպետ չի բացառվում, որ երբեմն նաև կոնֆլիկտներ առաջանան: Անձնական կյանքում աստղերը չեն բացառում հանդիպում նախկին սիրո հետ, թեև աստղերը որոշել են Խոյերի հանդեպ ավելի բարեհաճ գտնվել ու նոր սիրային արկածների հնարավորություն տալ: Նրանք, ովքեր արդեն գտել են իրենց կեսին ու նորին ամենևին էլ չեն փնտրում, աստղերը հնարավորություն կտան բարելավել եղած հարաբերությունները` ընդունելով սխալներն ու փորձելով չկրկնել դրանք:
Ամիսը տնային գործերով կսկսեն նաև Ցուլերը. օգոստոսին դուք հնարավորություն կստանաք վերադառնալ տնային գործերին, անշարժ գույքի կամ հարազատների հետ կապված խնդիրներին, որոնք չէիք հասցրել ավարտին հասցնել: Սա նաև փայլուն ժամանակահատված է, երբ կարող եք վերանայել ծրագրերը, ինչպես նաև` չի բացառվում, որ ստանաք տեղեկություններ մարդկանցից, ում հետ վաղուց չեք տեսնվել: Օգոստոսին Ցուլերը նաև շատ կճամփորդեն` չնայած, որ երկար ճանապարհներ աստղերը չեն կանխագուշակում: Զգուշացեք կոնֆլիկտային իրավիճակներից հարազատ-բարեկամների հետ:
Իսկ Երկվորյակների ողջ ակտիվությունը կուղղվի ֆինանսական հարցերի բարելավմանը: Ընդ որում, մեծ եկամուտները նույնքան մեծ ծախսեր են պահանջելու, այնպես որ աստղերը զգուշացնում են` քիչ ծախսեք, որպեսզի լինեք ավելի անկախ` նյութական առումով:
Իսկ ահա Խեցգետիններին աստղերը հորդորում են ուշադրություն դարձնել արտաքնի վրա և զբաղվել սպորտով` այն անպայման նկատելի արդյունքներ կտա: Ամսվա առաջին երկու տասնօրյակում հաջողություն է սպասվում նաև ֆինանսական առումով, սակայն աստղերը զգուշացնում են` ցանկացած որոշում այսօր պետք է ընդունվի անցյալի փորձը հաշվի առնելով: Հաջող օրերն են օգոստոսի 6, 7, 15, 16-ը, իսկ ահա 4-ին, 10-ին և 17-ին հարկավոր է զգոն լինել:
Առյուծներն օգոստոսը նվիրելու են սեփական կյանքի ու վարքի գնահատմանը` ձեր ակտիվությունն ուղղված կլինի բացառապես ձեր անձի վրա և ներաշխարհի ուսումնասիրության վրա: Փոքր-ինչ դժվար կդառնա մտքերի փոխանցումը շրջապատին, սակայն սա ամենևին էլ չի նշանակում, թե մտահղացումների պակաս կունենաք:
Աստղերը Կույսերին հուշում են, որ կարող են հանգիստ հույսը դնել ընկերների և համախոհների օգնությանը` հարաբերությունները շրջապատի հետ կլինեն ավելի բաց ու դինամիկ: Ընդ որում ակտիվությունը նկատելի կլինի նաև համատեղ գործունեության ընթացքում: Միևնույն ժամանակ աստղերը հորդորում են որոշ ժամանակ նվիրել սեփական անձի հետ միայնակ մնալուն, ինչը հնարավորություն կտա վերլուծել անցյալն ու հասկանալ ներքին խռովության պատճառները:
Կշեռքների համար օգոստոսը կդառնա ծրագրածին հասնելու ամիս: Հենց ձեր համարձակությունից ու նպատակասլացությունից կախված կլինի հաջողությունը: Թեպետ հնարավոր են բախումներ ղեկավարության ու պաշտոնատար անձանց հետ: Որպեսզի խուսափեք նման անցանկալի իրավիճակներից, աստղերը խորհուրդ են տալիս լինել ավելի զգոն աշխատանքում: Չեն բացառվում հանդիպումներ հին ընկերների հետ:
Իսկ ահա Կարիճները ձգտում են նորությունների` ամեն բան իմանալ, տեղեկանալ, սովորել: Մեծանում է նաև ճամփորդելու ձգտումը, հատկապես արկածներով լի ճամփորդությունների: Կվերանայեք նաև նախկին ծրագրերը, որոշները կհասցնեք ավարտին:
Արկածների են ձգտում նաև Աղեղնավորները` այդ թվում և էքստրեմալ: Ցավոք, դա կարող է հանգեցնել ոչ միայն սուր տպավորությունների, այլև խնդիրների, այնպես որ մի մոռացեք անվտանգության տարրական կանոնների մասին: Օգոստոսին կմեծանա նաև սեքսուալ ակտիվությունը:
Այծեղջյուրներին ևս ակտիվ շփման ամիս է սպասվում, ինչն առաջին հերթին կարտացոլվի անձնական և գործնական հարաբերություններում: Օգոստոսին ձեզ ավելի հեշտ կլինի մարդկանց համոզել ինչ-որ բանում կամ, հակառակը, մերժել նրանց: Ամիսը հնարավորություն կընձեռի ոչ միայն բարելավել գործնական և անձնական կապերը, այլև ձեռք բերել նորերը, որոնք հետագայում օգտակար կլինեն: Բացի այս, աստղերը հիշեցնում են, որ ժամանակն է մարել պարտքերը:
Ջրհոսներին էլ աստղերը խորհուրդ են տալիս ավելի շատ աշխատել: Եթե, այդուհանդերձ, այս ամիս նախատեսել էիք ոչ թե աշխատել, այլ արձակուրդ գնալ, ապա ցանկալի է, որ ժամանակը տրամադրեք առողջության ամրապնդմանը կամ կենցաղային հարցերի լուծմանը: Անձնական կյանքում չի բացառվում հին խնդիրների վերածնունդ: Կլինեն նաև հանդիպումներ նախկինների հետ, բայց միայն նրանց, ում հետ ձեզ երկարատև ու լուրջ հարաբերություններ են կապել:
Նոր հարաբերություններ հաստատելիս Ձկների համար առաջնային մոտիվացիա կլինի սեքսը, թեև ռոմանտիզմը կշարունակի մնալ կարևորը ձեզ համար: Օգոստոսը հաջող ամիս է ժամադրությունների, կրքի արթնացման և նորանոր սիրավեպերի համար: Ակտիվություն կցուցաբերեք նաև զվարճանքների առումով` բազմաթիվ գիշերային հավաքույթներ, խրախճանքներ, սպորտային խաղեր և այլն: Իսկ ահա աշխատավայրում անհրաժեշտ է լինել ավելի ուշադիր , քանի որ մատների արանքով սեփական պարտավորություններին նայելը կբերի սխալների: Պետք չէ նաև նոր ծրագրեր սկսել, եթե դեռ անավարտ գործեր ունեք:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment