Tuesday, August 30, 2011

Էրդողանը հանդիպել է փոքրամասնությունների ներկայացուցիչներին

«Լրաքիր» 30-8-2011- Հյուրրիյեթը փոխանցում է, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանը առաջին անգամ հանդիպել է Թուրքիայում գրանցված 161 փոքրամասնությունների համայնքների հիմնադրամների ղեկավարների հետ:
Հայկական հիվանդանոց հիմնադրամի ղեկավար Բեդրոս Սիրինօղլուն ասում է. “Մեր պատրիարքարանները միշտ եղել են որոշում կայացնող մարմիններ, սակայն մեր համայնքները պետք է ավելի շատ քաղաքացիականացվեն”: Սիրինօղլուն նաեւ ասել է, որ այսուհետ հայկական համայնքը կկարողանա իր ներքին դինամիկան ապահովել սեփական եկամուտներով:
“Կազմակերպությունների ղեկավարները նույնպես կդառնան որոշում կայացնող մարմիններ, իսկ պատրիարքարանները կդառնան հաստատման մարմիններ”, ասել է փաստաբան Սիմոն Իսը, ով հետևում է փոքրամասնությունների կազմակերպությունների հետ կապված դեպքերին և իրականացնում է այս գործընթացի մոնիտորինգ:


No comments: