Tert.am. 30-8-2011- Իրանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ նոր հակատանկային հրթիռների լայնածավալ արտադրություն է սկսում։ Նոր արտադրանքը լրագրողներին անձամբ պաշտպանության նախարարն է ցույց տվել. արկերը հաջողությամբ անցել են բոլոր փորձարկումները։73 միլիմետրանոց հրթիռներն ի վիճակի են իրենց նշանակետին հասնել մինչև 1300 մետր հեռավորության վրա։
Պաշտպանության նախարարը նաև ասել է, որ նոր արտադրանքն անփոխարինելի է լինելու ցամաքային և մարտավարական գործողությունների ժամանակ։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, պաշտոնական Թեհրանը հայտարարել է, որ հրթիռները վտանգ չեն ներկայացնում հարևան երկրների համար, քանի որ միայն «պաշտպանական նկատառումներով են օգտագործելու»։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment