Saturday, August 13, 2011

Ադրբեջանում ոտնահարվում են նաեւ թալիշների իրավունքները

Panorama.am. 12-8-2011- Սոցիալական կայքերում այս օրերին քննարկվում է Ադրբեջանում թալիշների իրավունքների ոտնահարման հարցը:
tia.az-ը հայտնում է, որ քննարկումների մասնակից Մաթլաբ Դադաշովը հայտարարել է, որ ներկայիս Ադրբեջանի հարավային տարածաշրջանում բնակվող էթնիկ թալիշների իրավունքները շարունակաբար ոտնահարվում են, եւ արգելվում է հետազոտել նրանց պատմությունը: Նա ասել է, որ թալիշների պատմությունն Ադրբեջանում «փակ դռների հետեւում է»: Նրա խոսքով` Ադրբեջանի կողմից պատմական հերոս հռչակված Բաբեքը ազգությամբ թալիշ է:

No comments: