Friday, August 12, 2011

Օբաման Սիրիայի խնդրի հետ կապված հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ

News.am. 12-8-2011- ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ` ԱՄՆ նախագահի եւ Թուրքիայի վարչապետի խոսակցության հիմնական թեման եղել է Սիրիայում տիրող իրավիճակը: Կողմերն անհանգստություն են հայտնեՍիրիակում քաղաքացիական անձանց դեմ կիրառվող ուժի հետ կապված եւ համաձայնության եկել, որ պետք է մոտիկից հետեւել Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին:
Օբամա-Էրդողան հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաեւ Աֆրիկայում տիրող սովն ու համապատասխան օգնության տրամադրումը ամենակարիքավորներին:

No comments: