Asekose.am. 20-8-2011- Ադրբեջանական «Ենի Մուսաֆաթ» թերթը գրում է, թե պաշտոնական Բաքվի վերջին քայլը կարող է լինել ԱՊՀ կազմից դուրս գալը: Այդպես կարծելու հիմքեր են տալիս ինչպես սեպտեմբերի սկզբին Դուշանբեում անցկացվելիք ԱՊՀ 20-ամյակին նվիրված հոբելյանական գագաթնաժողովին մասնակցելուց Ադրբեջանի հրաժարվելը, այնպես էլ օգոստոսի 19-ին Ղազախստանում խորհրդարանի վերին պալատի ընտրություններին հետևելու համար կազմված ԱՊՀ դիտորդական առաքելությանն իր մասնակցության հրավերը մերժելը: Այս առթիվ ԱՊՀ գործադիր կոմիտեի ղեկավար, ՌԴ հետախուզության գեներալ Սերգեյ Լեբեդևը նկատել է, որ ԱՊՀ անդամ 8 երկրներից 68 դիտորդների մեջ բացակայում են միայն Մոլդովայի ու Ադրբեջանի ներկայացուցիչները: «Մոլդովական կողմը դա հիմնավորել է երկրում առկա քաղաքական իրավիճակով, իսկ ադրբեջանական կողմը՝ «խիստ զբաղվածությամբ»,- ասել է Ս.Լեբեդևը: Ադրբեջանցի վերլուծաբանները ներկա իրավիճակը բացատրում են Ղարաբաղի հարցում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի անարդյունք միջնորդական առաքելությամբ և Բաքվից զիջումներ պահանջելու հանգամանքով:Saturday, August 20, 2011
Ադրբեջանը դու՞րս կգա ԱՊՀ-ից
Asekose.am. 20-8-2011- Ադրբեջանական «Ենի Մուսաֆաթ» թերթը գրում է, թե պաշտոնական Բաքվի վերջին քայլը կարող է լինել ԱՊՀ կազմից դուրս գալը: Այդպես կարծելու հիմքեր են տալիս ինչպես սեպտեմբերի սկզբին Դուշանբեում անցկացվելիք ԱՊՀ 20-ամյակին նվիրված հոբելյանական գագաթնաժողովին մասնակցելուց Ադրբեջանի հրաժարվելը, այնպես էլ օգոստոսի 19-ին Ղազախստանում խորհրդարանի վերին պալատի ընտրություններին հետևելու համար կազմված ԱՊՀ դիտորդական առաքելությանն իր մասնակցության հրավերը մերժելը: Այս առթիվ ԱՊՀ գործադիր կոմիտեի ղեկավար, ՌԴ հետախուզության գեներալ Սերգեյ Լեբեդևը նկատել է, որ ԱՊՀ անդամ 8 երկրներից 68 դիտորդների մեջ բացակայում են միայն Մոլդովայի ու Ադրբեջանի ներկայացուցիչները: «Մոլդովական կողմը դա հիմնավորել է երկրում առկա քաղաքական իրավիճակով, իսկ ադրբեջանական կողմը՝ «խիստ զբաղվածությամբ»,- ասել է Ս.Լեբեդևը: Ադրբեջանցի վերլուծաբանները ներկա իրավիճակը բացատրում են Ղարաբաղի հարցում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի անարդյունք միջնորդական առաքելությամբ և Բաքվից զիջումներ պահանջելու հանգամանքով:
برچسبها:
Տարածաշրջան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment