News.am. 19-8-2011- Բաքուն փորձում է մաքսիմում օգուտ քաղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին հասցեագրված 13-ամյա Ադելինայի նամակից եւ ադրբեջանական կառավարության պատասխանից: Նման կարծիք է արտահայտել ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը օգոստոսի 19-ին կայացած ասուլիսում:Նրա խոսքով, ղարաբաղցի դպրոցական Ադելինան արտահայտել է այն, ինչ մեզնից յուրաքանչյուրն է մտածում խաղաղության եւ պատերազմի մասին:Ադրբեջանական կողմը պատասխանը քաղաքականացվել է եւ կիրառել քարոզչական նպատակներով, ընդ որում, Բաքուն փորձել է մաքսիմում օգոտ քաղել այդ իրավիճակից, նշել է փորձագետը:
Ինչպես հաղորդվում էր ավելի վաղ, 13-ամյա Ադելինա Ավագիմյանը նամակով դիմել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: Աղջիկը գրել է խաղաղության մասին եւ կոչ արել Ալիեւին հրաժարվել ագրեսիվ քաղաքականությունից: Ի պատասխան` Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծության եւ տեղեկատվական ապահովման բաժնի ղեկավար Էլնուր Ասլանովը «երկարաշունչ դասախոսություն է կարդացել»:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment