Thursday, August 4, 2011

«EurasiaNet.org» Հայերը մոլի ծխող ժողովուրդ են

Panorama.am. 3-8-2011- «Հայ ժողովուրդը մոլի ծխող ժողովուրդ է: Հիմնականում ծխում են արական սեռի ներկայացուցիչները: Երկիրը ջանում է կիրառել համապատասխան օրենքներ և խթանել հասարակության իրազեկումը ծխելու և պասիվ ծխողի դերում լինելու վնասակար հետևանքների մասին»: Այս մասին հայտնում է EurasiaNet.org գործակալությունը` անդրադառնալով Հայաստանում ծխախոտի զանգվածային օգտագործմանը և դրա հետևանքով առաջացած առողջական խնդիրներին:
Առողջապահության նախարարության, Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Համաշխարհային Բանկի կողմից 2009 թ. անցկացված «Health Systems Performance Assessment» խորագրով հարցումների համաձայն` տղամարդկանց 58 տոկոսը ծխում է ամեն օր. սա Եվրոպայի ամենաբարձր ցուցանիշն է: Կանանց շրջանում ծխողների թիվը նույնպես գնալով աճում է:
Խնդրի առնչությամբ Հայսատանի Ամերիկյան Համալսարանի առողջապահության ծառայությունների հետազոտման և զարգացման ծրագրերի ավագ մենեջեր Նարինե Մովսիսյանը նշել է. «Մեր բնակչությունը իրապես թերագնահատում է սրտանոթային լուրջ հիվանդությունների ռիսկի գործոնը: Ծխելու վնասակարության մասին, առանց լայն հասարակության իրազեկման հնարավոր չէ պատկերացնել: Մենք հեռուսատեսությամբ երբևէ չենք ունեցել զանգվածային քարզարշավներ և շատ դժվար է փոխել մարդկանց գիտակցությունը»:

No comments: