Tuesday, August 30, 2011

Kurdish Aspect. Թուրքիան շարունակում է 1915թ հայոց ցեղասպանության երկրորդ փուլը

Panorama.am. 29-8-2011- Թուրքիան վերջին ժամանակաշրջանում Մարդու Իրավունքների բռնագավառում վատթարացում է գրանցել: Հազարավոր քաղբանտարկյալներ կան թուրքական բանտերում: Այս մասին տեղեկացնում է. «Kurdish Aspect» պարբերականը:
Աղբյուրի փոխանցմամբ, «Արդարություն և Զարգացում կուսակցության» գլխավորությամբ համատարած խախտվում են կանանց իրավունքները: Կրոնական և էթնիկ փոքրամասնությունները Թուրքիայում դժվար տնտեսական և սոցիալական պայմաններում են գտնվում հատկապես երկրի հարավա-արևելյան մասում՝ Թուրքիայի Քուրդստանում՝ գործազրկություն, ապրանքների գների բարձրացում, համատարած կաշառակերություն,
«Արդարություն և Զարգացում» կուսակցությունն իր հաղթանակից հետո՝ վարչապետ Էրդողանի գլխավորությամբ Թուրքիայի քաղաքական մշակույթում ոչ մի դրական քայլ ուղղված ժողովրդավարությանն ու ազատականացմանը չի իրականացրել:
«Էրդողանի կառավարությունը կազմված է սահմանափակ մտածելակերպով մարդկանցից: Էրդողանի կառավարությունը՝ հակարաևմտյան, հակաքրիստոնեական կամ էլ հակահրեական է:
Իրաքի Քուրդստանում տեղի ունեցած վերջին ռմբակոծությունները ցույց են տալիս, որ Էրդողանի խոստումներն ուղղակի նախընտրական խաբեյություն էր: Էրդողանը և նրա կողմանկիցները չեն հասկանում, որ միայն նախընտրական խոստումներ քիչ են, պետք են գործողություններ»:
Աղբյուրը նմաև նշում է, որ Թուրքիան շարունակում է 1915թ հայոց ցեղասպանության երկրորդ փուլը, սակայն այս անգամ ընդդեմ քրդերի: «Իսկ ԱՄՆ-ն պատերազմական գործողություններում շարունակում է աջակցել Թուրքիան»:

No comments: