Wednesday, August 3, 2011

«The New York Times». Էրդողանն ագրեսիվ է դարձել Հայաստանի վերաբերյալ հայտարարություններում:

NEWS.am-ը ներկայացնում է հատված Էնթոնի Շադիդի «Թուրքական վարչապետը զինվորականների հրաժարականներից հետո ավելի բարձր դիրք գրավեց» հոդվածից, որը հրապարակվել է «The New York Times»-ում:
Հենվելով ծաղկող տնտեսության վրա` Էրդողանն աշխատել է տարիներ շարունակ, որպեսզի փոխի երկիրը, դարձնի այն տարածաշրջանում վճռորոշ նշանակութուն ունեցող տերություն: Մի տարածաշրջանում, որտեղ վաղուց գերիշխում է ԱՄՆ-ն:
Սակայն ընտրությունների պահից Էրդողանն արտաքին քաղաքականությունում դարձավ ավելի մարտական եւ ագրեսիվ նաեւ հարեւան Հայաստանի վերաբերյալ հայտարարություններում:
Երբեմնի գործընկեր Իսրայելի հետ ունեցած ջերմ հարաբերությունները մինչեւ այժմ կարգավորված չեն: Դրանք սառեցին 2010-ին, երբ իսրայելական ուժերը Գազայի շրջափակումը խախտող թուրքական նավի վրա սպանեցին ինը ակտիվիստների:
Այս ամիս Թուրքիան խիստ դիրքորոշում որդեգրեց Կիպրոսի հարցի վերաբերյալ` բացառելով զիջումները կղզու թուրքական եւ հունական հատվածների վերամիավորման հարցում:

«Ընդամենը երկու ամսում տեղի ունեցավ մթնոլորտի կտրուկ փոփոխություն: Դա անսովոր է: Կարելի է ենթադրել, որ Էրդողանն իրեն շատ ուժեղ եւ հզոր է զգում»,- ասում է Ստամբուլում Միջազգային ճգնաժամային խմբի վերլուծաբան Հյու Փոուփը:

No comments: