Tuesday, August 16, 2011

Իրանի ԱԳՆ-ն հերքել է PKK-ի երկրորդ դեմքի ձերբակալության մասին լուրը

Panorama.am. 16-8-2011- Իրանի անվտանգության ուժերի կողմից Թուրքիայի «Քրդական աշխատավորական կուսակցության» (PKK) երկրորդ դեմքի ձերբակալության մասին լուրը չի համապատասխանում իրականությանը:
Այս մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ` այսօր տեղական և օտարերկրյա լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի ԱԳՆ մամլո խոսնակ Ռամին Մեհմանփարատը:
Նշենք, որ նախօրեին արտասահմանյան որոշ լրատվամիջոցներ տեղեկություն էին հրապարակել, ըստ որի`Իրանի անվտանգության ուժերի կողմից Իրաքի սահմանին ձերբակալվել է Թուրքիայի «Քրդական աշխատավորական կուսակցության» (PKK) երկրորդ դեմքը՝ Մուրադ Քարայըլանը:

No comments: