News.am. 12-8-2011- «Լեռնային Ղարաբաղն առաջին կետն է, որտեղ ԽՍՀՄ փլուզման ժամանակ հակամարտություն բռնկվեց: Հաջորդ բռնկումը եւս կարող է այստեղ լինել»,- ԼՂ խնդրին նվիրված իր հոդվածում գրում է Washington Post-ը:Հակամարտությունից հետո, որը խլեց շուրջ 30 հազար մարդու կյանք եւ ավարտվեց 1994-ին, կողմերից ոչ մեկըբավարար կամք չգտավ խաղաղ համաձայնագիր կնքելու համար: «Ժողովրդավարություն, մամուլի ազատություն, արդյունավետ ընդդիմություն. Սրանք բաներ են, որոնք անընդհատ հետաձգվում են, քանի դեռ չի լուծվել հիմնական հակամարտությունը: Այստեղ ճգնաժամը շարունակվում է արդեն 20 տարի եւ այն հաղթահարելուն շատ քչերն են հավատում»,- նշում է թերթը:
«Ժողովրդավարության զարգացումը պատանդ է դարձել հակամարտության ձեռքին, ինչը ձեռնտու է տոտալիտար ռեժիմներին»,- Washibngtօn Post-ի հետ զրույցում ասել է ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Մասիս Մայիլյանը:
Կողմերը, սակայն, համակարծիք են, որ նոր պատերազմը աղետալի կլինի բոլոր մասնակիցների համար, իսկ այդ դեպքում դժվար թե չեզոք դիրքում մնան Իրանը, Թուրքիան եւ Ռուսաստանը: Այդ դեպքում, հակամարտությունը չի մնա ԼՂ սահմաններում:
«ԱՄՆ կողմից Աֆղանստան ուղարկվող զորքերի ուղիներից մեկը սպառնալիքի տակ կհայտնվի»,- գրում է թերթը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment