Saturday, August 13, 2011

Տղամարդկանց և կանանց պետք է բուժել տարբեր կերպ. գիտնականներ

Tert.am. 13-8-2011- Գերմանացի մասնագետները պարզել են, որ տղամարդկանց և կանանց օրգանիզմում նյութափոխանակությունը տարբեր կերպ է տեղի ունենում: Հաշվի առնելով այդ՝ նրանք համարում են, որ տարբեր սեռի հիվանդների բուժման մոտեցումը պետք է տարբեր լինի, հաղորդում է Meddaily-ն:
Գիտնականներն ուսումնասիրել են արյան ավելի քան 3000 նմուշ և պարզել, որ տղամարդկանց և կանանց մոտ նյութափոխանակության 131 միջանկյալ արգասիքներից 101-ը տարբերվում են:
Բժիշկներն իրենց գործընկերներին առաջարկում են բուժման ընթացքում ցուցաբերել անհատական մոտեցում՝ այլ գործոններից բացի հաշվի առնելով նաև հիվանդի սեռը: Դա առավել կարևոր է այնպիսի հիվանդությունների բուժման գործում, ինչպիսին են քաղցկեղը, շաքարային դիաբետը, սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները, Ալցհեյմերի հիվանդությունը և այլն:

No comments: