Wednesday, August 31, 2011

WikiLeaks-ը` հայկական Անիի և Պետդեպի հետաքրքրության մասին

HayNews.am. 31-8-2011- «Վիքիլիքսում» շարունակվում են Միացյալ Նահանգների դիվանագիտական գաղտնի նամակագրության բացահայտումները: Հերթական գաղտնազերված փաստաթղթում խոսվում է Անիի վերականգնման մասին: Այս նամակը ԱՄՆ-ում Անկարայի դեսպանատունը պետքարտուղարություն է ուղարկել 2008 թվականի դեկտեմբերի 19-ին:
Փաստաթղթում Անին նշվում է որպես հայկական պատմական քաղաք:
«Պատմական հայկական Անի քաղաքի վերանորոգման աշխատանքները նոր խթան են ստացել Աբդուլլահ Գյուլի` Երևանի կատարած այցից հետ: Դեկտեմբերի 18-ին (2008 թ-խմբ.) մեզ հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարության Օքքաշ Դաղլըօղլուն և վարչության պետ Սերհադ Աքջանն անդրադարձել են Անիի վերանորոգման ու վերականգնման խնդրին: Դաղլըօղլուն բողոքել է, որ Անիի ավերակներն էլ ավելի են վնասվում Հայաստանում գործող քարհանքերի պատճառով: Անիից մի քանի հարյուրց մետր հեռավորության վրա գտնվող քարի հանքերի վնասակար գործողության համար թուրքական կողմը դիմել է հայաստանյան կողմին` Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան և ՅՈւՆԵՍԿՕ-ի միջոցով»:
Այնուհետև ամերիկացի դիվանագետները թուրք պաշտոնյաներին հարցրել են, թե արդյո՞ք հայկական կողմն էլ է մասնակցելու վերականգնողական աշխատանքներին, ինչին Դաղլղօղլուն պատասխանել է, որ «դա հնարավոր է աշխատանքների հաջորդ փուլերում»:
Թուրք պաշտոնյան նաև հավելել է, որ Անիում վերականգնողական աշխատանքները սկսվել են 1992 թվականից, իսկ հանդիպման ժամանակ նրանք ցույց են տվել քաղաքի լուսանկարները և որոշ տեսագրություններ:
Աքջանն իր հերիթն հավելել է, որ «Անին պատկանում է սահմանի երկու կողմերում գտնվող ժողովուրդներին» և հույս հայտնել, որ «երկու ժողովուրդները տեր կկանգնեն քաղաքին և կվայելեն այն»:
2008 թվականին կազմված փաստաթղթի վերջաբանում նշվում է, որ «սահմանը բացվելուց հետո մեծ թվով հայեր կայցելեն Անի»:

No comments: