Wednesday, August 31, 2011

Վրաստանին անհանգստացնում է Ռուսաստանի ռազմական օգնությունը Հայաստանին. WikiLeaks

Tert.am. 30-8-2011- Նախորդ տարվա սկզբին Վրաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսը ծավալուն վերլուծական փաստաթուղթ է պատրաստել երկրում տիրող իրավիճակի մասին, որը Վաշինգտոն է ուղարկվել 2010-ի փետրվարի 17-ին: Փաստաթուղթը վերջերս հրապարակվել է WikiLeaks-ում:
Փաստաթղթի «Բարդ հարևանություն» վերտառությամբ հատվածում անդրադարձ կա նաև հայ-վրացական հարաբերություններին:
«Վրաստանը լրջորեն անհանգստացած է Ռուսաստանից դեպի Հայաստան ռազմական սպառազինության մատակարարման ծավալների էական մեծացմամբ: Մատակարարումը ծրագրված է իրականացնել 2010-ին՝ Վրաստանի օդային տարածքով: Ու թեև Վրաստանը շարունակում է համաձայնել նման թռիչքներին՝ Երևանի հետ բարիդրացիական հարաբերությունները չփչացնելու համար, այստեղ չեն հավատում, որ հայերը կարող են ինքնուրույն օգտագործել այդ ողջ սպառազինությունը: Վրաստանը մտավախություն ունի, որ սպառազինությունների այնպիսի տեսակներն, ինչպիսիք են ինքնաթիռների համար նախատեսված մեծ կալիբրի զինամթերքը, կարող են նախատեսված լինել Հայաստանում տեղակայված ռուսական զորքի համար: Նման զինամթերքը կարող է ոչ միայն խախտել հավասարակշռությունը Լեռնային Ղարաբաղում, այլև օգտագործվել Վրաստանին հարավից ճնշելու համար, եթե ապագայում այդտեղ Ռուսաստանի հետ կոնֆլիկտ առաջանա»,-ասված է փաստաթղթում:

No comments: