Saturday, September 17, 2011

ԱՄՆ-ն ավելի քան 15 մլն դոլարի օժանդակություն կտրամադրի Հայաստանին

Tert.am-17-9-2011-Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիման ստորագրել են «Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության և Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության Համաձայնագրի Փոփոխություն թիվ 2» և «Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության և Հայաստանի Հանրապետության Կառավարության միջև առողջապահական և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման շուրջ կնքված օժանդակության Համաձայնագրի Փոփոխություն թիվ 2» փաստաթղթերը:
Նշված փաստաթղթերը մշակել է ամերիկյան կողմը` նպատակ ունենալով ավելացնել նշված ուղղություններով օժանդակության ծավալները, համապատասխանաբար, 8 մլն 310 հազ. և 8 մլն 791 հազ. 720 ԱՄՆ դոլարի չափով:
Վերոնշլյալ համաձայնագրերը կնքվել են 2010թ.–ի օգոստոսի 6-ին:

No comments: