Saturday, September 17, 2011

Եթե Ղարաբաղի հարցը չլիներ, երեք նախագահները հիմա միասին կխմեին. Կոմանդոս

Tert.am-17-9-2011-Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, լեգենդար Կոմանդոսը այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, թե ՀՀ երեք նախագահներն էլ ՀՀՇ-ից են եղել, նույն «պլատֆորմից են»: Ըստ նրա՝ երեք նախագահների միջև ճեղքում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի խնդրի պատճառով:
«Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը չհամաձայներ նրան, որ Ղարաբաղը լիներ Ադրբեջանի կազմում, ճեղքում չէր լինի: Եթե լիներ մի նախադասություն, որ ԼՂ անկախությունը ապագայում հնարավոր կլինի իրականացնել, ոչ մի ճեղքում էլ չէր լինի, տղաները միասին կլինին, կխմեին...»,- հայտարարեց Կոմանդոսը:

No comments: