Monday, September 26, 2011

Սեպտեմբերի 21 պլուս դաշնակցական Լիսբոնի 5-ը

Նոր անակնկալ Թեհրանում
«Արաքս» շաբաթաթերթ, 26.09.2011: Երեկ սեպտեմբերի 25-ի երեկոյան, Հայաստանի երրորդ հանրապետության անկախության և հիմնադրման 20-ամյակի առիթով, Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հատուկ ձեռնարկ էր կազմակերպել Թեհրանի «Արարատ» մարզավանի Ս. Խաչ մատուռի շրջափակում, ուր հրավիրված էին Իրանի պետական պաշտօնյաներ, օտարերկրյա դեսպաններ, համայնքային կառույցների, միությունների և մամուլի ներկայացուցիչներ:
Ձեռնարկի ընթացքում օրվա առիթով կարճ ելույթ ունեցավ ՀՀ լիազոր և արտակարգ դեսպան Գրիգոր Առաքելյանը, մեծ էկրանի վրա ցուցադրվեց պատկերներ հայաստանյան տոնակատարություններից, որոնց հիմնական մասը զինվորական շքերթներ, իսկ այս բոլորի մեջ զարմանալին՝ էկրանի վրա Լիսբոնի դաշնակցական հինգ նահատակների պատկերի հայտնվելն էր: Թե՝ ի՞նչ կապ ունեն Լիսբոնն ու դաշնակցությունը Սեպտեմբերի 21-ի հետ, կամ թե ու՞մ ցանկությամբ էին մտցվել այդ տեսահոլովակի մեջ՝ դեսպանատան թե դաշնակցության, պարզ չէ, բայց մի բան շատ հստակ է՝ որ Հայաստանի իշխանությունները և ՀՀ քաղաքական ներկայացուցիչները սփյուռքահայության հետ իրենց հարաբերություններում, նմանատիպ ծայրահողությունները զսպելու համար պետք է լինեն ավելի զգոն և աչալուրջ, հակառակ պարագայում թող չզարմանան, որ դեռ շա~տ «լիսբոնների» ականատես են լինելու:

No comments: