Wednesday, September 21, 2011

3500 հայ Արևմուտքից կտեղափոխվի Հայաստան և Լեռնային Ղարաբաղ

Tert.am. 21-9-2011- ՀՀ անկախության 20–ամյա տարեդարձի կապակցությամբ մեկնարկել է «Հայաստան–3500» անունը կրող (Հայաստանի 3500–ամյա պատմության առնչությամբ) ծրագիրը: Ծրագրի նախաձեռնող խմբի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է, որ նախագծի նպատակն է Արևմուտքի երկրներում ապրող 3500 հայի խրախուսել՝ տեղափոխվելու և բնակվելու Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում։
Նախաձեռնության հեղինակները վստահ են, որ այդ ծրագրի իրականացումը մեծապես նպաստելու է Հայաստանի տնտեսության զարգացմանը. այսպես, եթե արևմտյան երկրներից Հայաստան վերադարձող յուրաքանչյոր հայ միջինը 50 000 դոլար ծախսի բնակարան ձեռք բերելու վրա, ինչպես նաև ներդրում կատարի բիզնեսի ոլորտում և պարզապես ապրի հայրենիքում, ապա ծրագրի շնորհիվ 175 մլն դոլար կմտնի Հայաստան (3500 մարդու դեպքում): Բացի այդ, հայրենիք տեղափոխվածների գիտելիքներն ու փորձը նոր հնարավորություններ կընձեռնեն հայրենիքում բիզնես միջավայրի զարգացման համար:

No comments: