Wednesday, September 21, 2011

Երեւանում ավարտվեց Անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսը

Tert.am. 21-9-2011- Զորահանդեսին մասնակցել են Զինված ուժերի, ոստիկանության, ԱԱԾ-ի, ավիացիայի, զրահատանկային, ՀՕՊ ուժերի ստորաբաժանումները, զորախմբեր ԼՂՀ-ից եւ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանից, հոգեւոր սպասավորների խումբը:
Զորահանդեսի հրամանատարը գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն էր:
Տրիբունայից զորահանդեսին հետեւել են Հայաստանի նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը, Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, կառավարության անդամներ, հյուրեր:
Երկրի գլխավոր հրապարակով անցան Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտի կուրսանտները, ազատամարտիկների ջոկատները, զինված ուժերի հոգեւոր սպասավորները, ԼՂՀ պաշտպանության բանակի եւ ՌԴ 102-րդ ռազմակայանի ստորաբաժանումները, բանակային կորպուսների, հատուկ նշանակության առանձին բրիգադի, ոստիկանության զորքերի, ԱԱԾ սահմանապահ զորքերի, խաղաղարար բրիգադի ստորաբաժանումները:
Հանդիսականները տեսան գեղեցիկ օդային շքերթը, որին մասնակցեցին գրոհային եւ ուսումնական ինքնաթիռներ, մարտական եւ ռազմա-տրանսպորտային ուղղաթիռներ:
Կենտրոնական հրապարակով անցել են տանկային, մոտոհրաձգային եւ զրահատանկային զորամասերը, ցուցադրվել են ՇՈՒՄԻՑ եւ 2ԿԱ-Ա-02 համակարգերը, նաեւ զորահանդեսի անակնկալը` հայրենական ռազմարդյունաբերական համալիրի անօդաչու թռչող սարքերը, որոնք իրենց մարտավարատեխնիկական տվյալներով այս սարքերը չեն զիջում արտերկրում արտադրված նմուշներին:
Զորահանդեսի հանդիսատեսներին ցուցադրվել են 122 եւ 152 մմ տրամաչափի շարժական հրետանային ստորաբաժանումները, «Կոնկուրս» համալիրները, ՏԵ-12 թնդանոթները, համազարկային հրանոթները, Դ-30, Դ-20 и 2Ա36 թնդանոթները, ՄՄ-21 համալիրները, WM -80 համազարկային կրակի ռեակտիվ համալիրները, «ՏՈՉԿԱ» եւ 9Կ72 համալիրները, ՕՍԱ-ԱԿԱ համալիրները, С-125 համալիրները, «ԿՐՈՒԳ» զենիթա-հրթիռային ստորաբաժանումները, նաեւ C-300 զենիթահրթիռային համալիրները:
Շքերթն ավարտվել է պատվո պահակախմբի վաշտի հանդիսավոր քայլերթով եւ նվագախմբի «Էրեբունի-Երեւան» երգի կատարմամբ:

No comments: