News.am. 26-9-2011- Հայաստանի արտագաղթի ցուցանիշները վերջերս անհանգստանցնում են առաջատար համաշխարհային լրատվամիջոցներին, այդ մասին կարելի է դատել մամուլի հրապարակումներից: Բրիտանական BBC-ից հետո AFP գործակալությունը հոդված է հրապարակել «Հայկական արտագաղթի հետեւանքով ձեւավորվում են միայն կանանցից բաղկացած գյուղեր» վերնագրով:
Օրինակ է բերվում Վանաձոր քաղաքի մոտակա գյուղերը, որտեղ բերքահավաքի ժամանակ կարելի է միայն կանանց եւ երեխաների տեսնել: Նրանց հայրերն ու ամուսինները գնացել են Ռուսաստան` գումար վաստակելու նպատակով:
Կանայք նշում են, որ իրենց գյուղերում ամբողջությամբ մայրիշխանություն է: Շատերը վախենում են, որ իրենց ամուսինները կարող են ամուսնանալ Ռուսաստանում եւ մնալ այնտեղ ընդմիշտ:
Հոդվածում նշվում է, որ ՄԱԿ-ի Ֆոնդի տվյալներով` տարեկան 25-30 հազար մարդ լքում է Հայաստանը, որը բացասաբար է անդրադառնում վերարտադրման եւ գենդերային հավասարակշռության վրա: Այս բոլոր գործոնները վկայում են, որ հասարակությունը ծերանում է: Նույն ֆոնդի վիճակագրությամբ, Հայաստանի քաղաքացիների 44 տոկոսը իր համար ապագա չի տեսնում Հայաստանում:
Ֆոնդի ներկայացուցիչ Գագիկ Հայրապետյանը պնդում է, որ վերջին շրջանում Հայաստանը լքում են ոչ միայն նրանք, ովքեր աշխատանք չունեն, այլ նաեւ նրանք, ովքեր լավ մասնագետներ եւ եւ բարձր վարձատրվող աշխատանք ունեն: «Որոշ երեխաներ կապ են պահպանում հայրերի հետ ինտերնետի միջոցով, մյուսները սպասում են, որ իրենց հայրերը տուն կվերադառնան Ռուսաստանից` թեկուզ Ամանորին»,-եզրակացնում է հեղինակը:

No comments:
Post a Comment