Thursday, September 1, 2011

Ո՞ր պարագայում «Ժառանգությունը» կվերադառնա խորհրդարան

Tert.am. 31-8-2011- Եթե իշխանության վարքագծում նկատելի լինեն փոփոխություններ, «Ժառանգությունը» կվերանայի իր մոտեցումը ԱԺ հաջորդ նստաշրջանին մասնակցելու հարցում: Այս մասին parliamentmonitoring.am կայքի հետ զրույցում ասել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը՝ նշելով, որ եթե փոփոխություններ չլինեն, ապա ամեն ինչ կմնա նույնը: «Անիմաստ է դառնում վերադարձը: Նախկինում գոնե մենք ունեինք օրենքները շտկելու հնարավորություն»,- ասել է նա:
«Բայց չէ՞ որ քաղաքական ուժ եք, իսկ խորհրդարանական ընտրությունները մոտենում են, և ձեր ձայնը ԱԺ ամբիոնից էլ պետք է լսելի դարձնեք» դիտարկմանը Սաֆարյանն արձագանքել է. «Եթե օրենսդրական աշխատանքում «Ժառանգության» գործունեության դաշտն ամբողջությամբ վերացվել է, եթե իշխանությունը մեզանից առաջարկներ չի ակնկալում այս կամ այն խնդրի լուծման հետ կապված, ապա մեզ մնում է ընդամենը մեր տեսակետները, դիրքորոշումներն այս կամ այն խնդրի վերաբերյալ հայտնել հասարակությանը: Եվ մենք դա արել ենք հայտարարությունների միջոցով` մեր դիրքորոշումները հայտնելով օրակարգի բոլոր առաջնային խնդիրների վերաբերյալ: Այսինքն այն, ինչ թողնվել է մեզ համար արել ենք և անելու ենք»:

No comments: