Thursday, September 1, 2011

Հայ-գերմանական ռազմակրթական համաձայնագիր

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն օգոստոսի 31-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի պաշտպանության նախարարության խորհրդարանական պետքարտուղար Քրիստիան Շմիդթին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-գերմանական համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ վերջին տարիներին ռազմական կրթության ¨ խաղաղապահության ոլորտներում մեծ առաջընթաց է ապրել հայ-գերմանական ռազմական համագործակցությունը:
Քրիստիան Շմիդթը շնորհակալություն է հայտնել Սեյրան Օհանյանին Աֆղանստանում գերմանական հրամանատարության ներքո հայ խաղաղապահների գերազանց ծառայության համար:
Հանդիպման ավարտին Սեյրան Օհանյանը ¨ Քրիստիան Շմիդթը ստորագրել են "Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ¨ Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային պաշտպանության նախարարության միջ¨ ռազմակրթական աջակցության շրջանակում Գերմանիայի Դաշնային Հանրապետության զինված ուժերի կառույցներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ծառայողների ¨ պաշտպանության նախարարության աշխատակիցների ուսուցման մասին" համաձայնագիր:
Տեղեկացնում են ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից։

No comments: