Monday, September 19, 2011

Թուրքիան սպառնում է թույլ չտալ Իսրայելին մտնել ՆԱՏՕ

Tert.am. 19-9-2011- Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն CNN-Turk հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Անկարան վետո է դնելու ՆԱՏՕ–ի շտաբում իսրայելական ներկայացուցչության բացման Թել–Ավիվի խնդրանքին։
Այս տարվա ապրիլին արտգործնախարարների՝Բեռլինում կայացած կոնֆերանսի ժամանակ Թուրքիան իր բողոքն էր հայտնել այս հարցի կապակցությամբ, չնայած, որ Իսրայելի գործողությունները համաձայնեցված են եղել ԱՄՆ–ի հետ։
Այս տարի Իսրայելն արդեն փորձ կատարել է իր ներկայացուցչությունը բացել ՆԱՏՕ–ում, կապված միջերկրածովյան համագործակցության հետ։
Թուրք դիվանագետները, սակայն, շեշտում են, որ վետո դնելու որոշումը վերջնական չէ և կախված է քաղաքական իրավիճակից։

No comments: