Sunday, September 25, 2011

Մոսկվան սկսել է Հայաստանի շանտաժը

Ռուսական քաղաքականության “կարմիր փալասի” դեր կատարող “Նեզավիսիմայա գազետան” հրապարակել է “Լիբիական օդանավը ուղղություն էր վերցրել դեպի Հայաստան” հոդվածը, ուր իբր շեշտադրում է արվում Լիբիա զենքի մատակարարման վրա: Իրականում, խոսքը Հայաստանի մասին է, եւ միայն Հայաստանի:
Մոսկվան միշտ է խանդով վերաբերել տարբեր երկրների հետ Հայաստանի արտաքին քաղաքական եւ ռազմական կապերին: Այլ երկրներից Հայաստան զենքի մատակարարումը ռուսների համար հատուկ եւ շատ ցավոտ թեմա է: Հիշվում է կեղտոտ հրապարակումը “Մոսկովսկի կոմսոմոլեցում’, Կիրգիզիայից Հայաստանի ձեռք բերած փամփուշտների ոչ մեծ քանակի մասին, որը Հայաստան էր բերվում Շերեմետեւո օդանավակայանով: Այդ ժամանակ հաջողվեց պարզել այդ կապակցությամբ ռուսական ղեկավարության որոշումների կայացման ամբողջ սխեման:
Այժմ, ռուսները սկսել են Հայաստանի շանտաժը, ամերիկացիների եւ ֆրանսիացիների հետ Հայաստանի ղեկավարության հերթական մերձեցման առիթով, նույնիսկ չնայած առավել քան հստակ հավաստիացումներին, որ Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ում եւ պահպանում Ռուսաստանի հետ եղած ռազմա-քաղաքական հարաբերությունները:
Վերջին շրջանում, ռուսական ղեկավարությունն իբր տեղեկատվություն է ստացել իր հետախուզություններից, որ Հայաստանը ԱՄՆ եւ ՆԱՏՕ-ի հետ մտել է որոշակի ավելի պարտավորեցնող հարաբերությունների մեջ: Եթե նույնիսկ կան այդպիսի հետեւություններ անելու հիմքեր, ապա այդ ամենը իրենից ներկայացնում է “նոր” քաղաքականության գիտակցման առաջին քայլեր:
Իրականում, տեղ ունի եւս մի հանգամանք, եթե կարելի է, ասել, քաղաքական-էմոցիոնալ նշանակության: Ռուսաստանի նախագահը ակնհայտորեն քեն է պահել, եթե չասել ավելին` թշնամական վերաբերմունք Հայաստանի նախագահի հանդեպ, քանի որ, չնայած Կազանում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ընդհանուր գնահատականներին, եւ Ադրբեջանի հանդեպ մեղադրական դիրքորոշմանը, Մոսկվան շատ լավ հասկացել է, որ Ադրբեջանի հետ մերձեցման իր քաղաքականությունը ձախողել է Հայաստանը:
Այդպիսով, տեղի է ունենում Ռուսաստանի վարքի տարբեր շարժառիթների համատեղում: Ըստ ամենայնի, Ռուսաստանը ձեռնամուխ է եղել Հարավային Կովկասում իր հարաբերությունների եւ դիրքորոշումների ապամոնտաժման սխեմայի մշակման:
ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

No comments: