Tert.am. 27-9-2011- Հարավային Կովկասը խնդրահարույց տարածաշրջան է. ակնհայտ է, որ այդ խնդիրները հեշտությամբ չեն լուծվելու, բայց եթե դրանք հանգուցալուծվեն, շատ մեծ ներուժ կա այս տարածաշրջանի համար: Նման դիտարկում արեց ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած «Անկախության 20 տարիները Հայաստանում և տարածաշրջանում» թեմայով քննարկման ժամանակ` հիշելով Հայաստանում Հարավային Կորեայի դեսպանի հայտարարությունը, երբ նա մասնակցում էր Երևանում այդ երկրի հյուպատոսության բացմանը: «Նա ասաց` եթե Կովկասում կարողանաք միավորվել, շատ հզոր ձայն կունենաք: Ես նույնպես կարծում եմ, որ այս տարածաշրջանը լուրջ ներուժ ունի»,- նշեց թոշակառու դիվանագետը:
Նա համոզված է, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում լուծում պետք է գտնեն կողմերը. լուծումը չեն պարտադրելու միջնորդները: Նույնը կարելի է ասել հայ-թուրքական հարաբերությունների մասով: «Հեշտ է ասել, թե ԱՄՆ-ը կարող է Թուրքիային ասել` ինչ անի, բայց դա այդպես չէ: Առաջին քայլը Թուրքիայի հետ պետք է լինի դիվանագիտական հարաբերությունների հաստատումը: Դա ոչ մի այլ նշանակություն չունի, միայն այն, որ պետությունները կարող են շփվել: Պետք է խուսափել «բարձրախոսի» քաղաքականությունից: Թյուր է կարծիքը, թե դա բարեկամություն է: Պետք է հասկանալ` ոչ ոք ոչ մեկին լավություն չի անում դիվանագիտական հարաբերություն հաստատելով»,- նշեց Ջոն Էվանսը:
ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս Յոխեն Շմիդտը նշեց, որ իր երկիրը նախաձեռնել է Հարավային Կովկասի ռազմավարությունը, Եվրամիությունը լուրջ ջանքեր է ներդնում տարածաշրջանի հետ համագործակցության ամրապնդման համար: «Տնտեսական համագործակցության առումով դեռևս չենք կարողացել դրական արդյունքների հասնել, սակայն շատ օգտակար կլինի, եթե ԼՂ հակամարտությունը լուծվի»,- ասաց դեսպանը: Նրա խոսքով` շատ դժվար է բանակցողներին համոզել գնալ փոխզիջումների: Իսկ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը պետք է բացել:

No comments:
Post a Comment