Panorama.am. 27-9-2011- «Իրանի և Թուրքիայի միջև կնքված գազային պայմանագրի համաձայն` եթե կողմերից մեկը խախտում է պարտավորվածությունը, ապա պետք է տուգանք վճարի: Քանի որ, Թուրքիայի տարածքում գազատարի անվտանգության ապահովումը իրականացնում է թուրքական կողմը, և մի քանի անգամ գազատարի հետ պատահար է գրանցվել, ուստի այս պարագայում թուրքական «Բութաշ» ընկերությունը գազի ներմուծումը ուշացնելու համար պետք է իրանական կողմին տուգանք վճարի»:
Այդ մասին «Deutsche Welle» լրատվական գործակալության իրանական ծառայության հաղորդմամբ` հայտարարել է Իրանի գազի ազգային ընկերության գործադիր տնօրեն Ջավադ Օուջին:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ Թուրքիան այն ժամանակ է հայտարարում է, որ տեխնիկական խնդիրների պատճառով է կասեցնում իրանական գազի ներմուծումը, երբ սրանից մեկ ամիս առաջ Իրանի, Իրաքի և Սիրիայի միջև պայմանագիր ստորագրվեց, համաձայն որի` իրանական գազը պետք է արտահանվի Եվրոպա:
Հիշեցնենք, որ օրերս թուրքական «Բութաշ» ընկերության պահանջով դադարեցվել է իրանական գազի ներմուծումը: Վերջին վեց ամսվա ընթացքում արդեն երրորդ անգամն է, որ դադարեցվում է իրանական գազի արտահանումը Թուրքիա: Եթե առաջին երկուսի պարագայում դադարեցման պատճառը խողովակաշարի պայթյունն էր, ապա փորձագետների կարծիքով, Թուրքիան խողովակաշարի անվտանգ լինելու պատրվակով ցանկանում է կասեցնել Իրանի հետ գազի ոլորտում առկա համագործակցությունը:
Իրանի և Թուրքիայի միջև 1996թ. 25 տարով պայմանագիր է ստորագրվել, համաձայն որի` նախատեսվում է տարեկան 10 միլիարդ խորանարդ մետր գազ արտահանել Թուրքիա:

No comments:
Post a Comment