Thursday, September 1, 2011

Էրդողանի կուսակիցը Էրդողանին մեղադրել է հակաժողովրդավարական Թուրքիա կառուցելու մեջ

News.am. 1-9-2011- Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամ, Էրդողանի երկար տարիների կուսակից ընկերներից Մեհմեդ Մեթիների՝ Էրդողանի դեմ խիստ քննադատական խոսքերը հայտնվել են YouTube-ում։
Մեհմեդ Մեթիներն իր խոսքում նշում է, թե Թայիփ Էրդողանն իր վաղեմի բարեկամն է, եւ բոլորից առաջ եւ բոլորից ավելի մոտիկից է ճանաչում նրան։ Քննադատելով Էրդողանին՝ Մեթիները պնդում է, թե ինքը այն կարծիքին չէ, թե Էրդողանի հետ հնարավոր կլինի ժողովրդավարական Թուրքիա կառուցել։
«Գիտեմ, որ քրդական հարցում Էրդողանը շատ հետադիմական եւ հակաժողովրդավարական դիրքորոշման մեջ է, սակայն պրագմատիկ մոտեցման դեպքում կարող է քրդական հարցում քայլեր անել։ Սակայն չգիտեմ, թե նա ինչքան խիզախություն կունենա դրա համար»,-ասում է Մեթիները՝ պնդելով, թե Աբդուլլահ Գյուլի եւ նրա շրջապատի մոտեցումները համընկնում են թուրքական ազգայնականության քաղաքական մոտեցումներին։

No comments: