Thursday, September 1, 2011

Human Rights House Network-ն Ադրբեջանի նախագահին մեղադրել է Սահմանադրությունը խախտելու մեջ

Tert.am. 1-9-2011- Միջազգային իրավապաշտպան կառույցների Human Rights House Network ցանցը, որը ներառում է 52 կազմակերպություններ, բաց նամակ է հղել Ադրբեջանի նախագահին:
Դրա մեջ պահանջվում է «վերջ դնել Բաքվի բնակիչների սեփականության հանդեպ իրավունքների խախտմանը»,- հայտնում է Turan-ը:
Նամակում ասված է. «Իրավապաշտպան Լեյլա Յունուսի` Բաքվի կենտրոնում գտնվող գրասենյակի եւ մասնավոր սեփականության քանդումը ապօրինության եւ իշխանությունների կամայականություների վառ օրինակ է:
Մենք դատապարտում ենք սեփականության քանդման այդ ապօրինությունները եւ խնդրում անհապաղ դադարեցնել դրանք: Դա նաեւ Ադրբեջանի Սահմանադրության խախտում է:
Ադրբեջանի կառավարությունը պետք է թափանցիկ համակարգ ստեղծի, որը կերաշխավորի համարժեք փոխհատուցումն ըստ շուկայական գների:
Մենք իշխանություններին կոչ ենք անում անհապաղ հետաքննել Յունուսի տան քանդման փաստը, եւ նրան համարժեք փոխհատուցում տրամադրել»:

No comments: