Thursday, September 8, 2011

Սերգո Կարապետյանն այցելել է Իրանի Արևելյան Ատրպատական նահանգ

PanARMENIAN.Net - 7 սեպտեմբերի 2011 - Սեպտեմբերի 5 -ին Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը այցելել է ԻԻՀ Արևելյան Ատրպատական նահանգ: «Հայաստանը Իրանի հետ ունի դինամիկ ապրանքաշրջանառություն: Ակնկալում ենք, որ ծավալները կմեծանան», - ասել է նախարարը Թավրիզում` հանդիպելով նահանգապետ Ահմեդ Ալի Ռեզա Բեյգիի հետ:

Արևելյան Ատրպատականի նահանգ կատարած այցի շրջանակում նախարարն այցելել է նաև անասնապահական ձեռնարկություններ և ագրովերամշակման գործարաններ: Կարևոր է եղել նաև այցելությունը Թավրիզի տրակտորաշինական գործարան: Կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվել իրանական արտադրության տրակտորները Հայաստան ներկրելու վերաբերյալ: Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում ներդրումներ կատարելու նպատակով Սերգո Կարապետյանը հանդիպել է նաև Իրանի գյուղատնտեսության բնագավառի գործարար ներկայացուցիչների հետ: «Արարատ» ակումբում գյուղատնտեսության նախարարը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

No comments: