Thursday, September 8, 2011

ժողովրդի հիասթափությունը հասել է կարմիր գծի սահմանին. Վարդան Պետրոսյան

Tert.am. 7-9-2011- «Եթե մի քանի տարի առաջ մարդիկ ավելի լավատես էին, առաջընթացի որոշակի հույս կար, ապա այսօր իմ աչքը շատ դառնություններ է տեսնում, այսօր ժողովրդի հիասթափությունը հասել է կարմիր գծի սահմանին»,- «Ուրվագիծ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ֆրանսահայ դերասան Վարդան Պետրոսյանը, ով հաղորդմանը հյուրընկալվել էր՝ ներայացնելու իր «Սեռասարսափ» ներկայացումը:
Անդրադառնալով Կոնգրես-կոալիցիա երկխոսությանը՝ Պետրոսյանը կարծիք հայտնեց, թե ինքը ավելի վաղ է հայտարարել, որ երկրի համար այդ երկխոսությունը կարող է արդյունավետ լինել: «Էդ երկխոսությունը, ցավոք, տեղի չունեցավ»,- ընդգծեց դերասանը՝ ավելացնելով, որ ժողովրդին չես կարող խաբել «դրսում խաղեր խաղալով», «տունտունիկ խաղալով» կամ «սեղանի տակից իրար խփելով»:
Դերասանի համոզմամբ՝ ինչքան էլ մեր քաղաքական գործիչներն իրար ատեն և տարբեր տեսակետներ ունենան, նրանք պարտավոր են պատասխանատվության զգացում ունենալ, «գիշերները գլխից արյուն կաթեցնելով` գալ ընդհանուր հայտարարի»:
«Իրավիճակն ավելի կբարդանա, կհասնի սահմանագծին, նոր ստիպված կլինեն լուրջ քայլեր ձեռնարկել, բայց Աստված տա, ուշ չլինի: Սրա համար են ասում` հայի հետին խելքը»,- հայտարարեց Պետրոսյանը:

No comments: