Thursday, September 1, 2011

Միջազգային դիտորդները ձգտում են սառեցված պահել ԼՂ հակամարտությունը. ռուս փորձագետ

Tert.am. 31-8-2011- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միջազգային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի միջազգային անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Ստանիսլավ Իվանովը «Գոլոս Ռոսիի» –ի հետ զրույցում ասել է, որ միջազգային դիտորդները ցանկանում են ԼՂ հակամարտությունը սառեցված վիճակում պահել։
«Երևում է, որ բոլոր արտաքին մասնակիցները և խաղորդները իրականում համակարծիք են, որ ավելի լավ է հակամարտությունը սառեցված վիճակում պահել, քան փորձել այն լուծել։ Քանի որ այսօր Երևանի և Բաքվի դիրքորոշումները կատարալապես հակադիր են։ Էլ չեմ խոսում Ստեփանակերտի դիրքորոշման մասին, որը ընդհանրապես հաշվի չի առնվում»,–նշել է Իվանովը։
Իվանովը նաև ասել է, որ հակամարտությունը գնալով «պայթյունավտանգ է դառնում»։ «Այսինք` այս դեպքում ժամանակը չի աշխատում դրա պոտենցիալ վտանգի նվազեցման համար։ Իսկ այն ոչ միայն տարածաշրջանային վտանգ է ներկայացնում, այլև սպառնում է Ռուսաստանի ազգային անվտանգությանը։ Քանի որ սպառազինությունների ակտիվ մրցավազք, տվյալ դեպքում՝ Ադրբեջանի ռազմականացում է տեղի ունենում»,– նշել է Իվանովը:

No comments: