Thursday, September 1, 2011

Արցախն այժմ մասնակցում է բանակցություններին. Ռոբերտ Քոչարյան

Haynews.am-31-8-2011-ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Արցախի Հանրային հեռուստաընկերությանը, որի ժամանակ հայտարարել է, թե Արցախն այժմ մասնակցում է բանակցություններին:
«Ղարաբաղը չի մասնակցում բանակցային գործընթացի մեկ հատվածում, այն է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումներն են: Բանակցային գործընթացը շատ ավելի լայն է եւ Մինսկի խմբի համանախագահողների հետ Ղարաբաղը լիարժեք բանակցությունների մասնակցում է եւ բանակցային գործընթացի մասնակից է:
Բանակցային գործընթացը շատ ավելի լայն է, եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Լեռնային Ղարաբաղը լիարժեքորեն բանակցում է եւ գործընթացի մասնակից է: Եվ իհարկե պետք է խոսենք Ղարաբաղի լիարժեք մասնակցության մասին: Նախագահների բանակցային գործընթացում Ղարաբաղի շահերը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության նախագահը: Օրինակ, իմ ժամանակ, բոլոր հարցերն ուղղակի մանրակրկիտ քննարկում էի և համաձայնեցնում էի այն ժամանակվա գործող նախագահ Արկադի Ղուկասյանի հետ: Ըստ էության, նու կարելի է ասել ինչ որ չափով ստիպված, պատվիրակված խնդիր էր: Բայց սա է իրավիճակը: Կասկած չունեմ, որ Ղարաբաղը լիարժեք մասնակցելու է բանակցություններին: Թե ինչքան երկար դա կտևի, դժվար է հիմա դա գուշակել: Գիտե՞ք` մի պահ եղել ենք բավական մոտիկ: Մի բան ակնհայտ է, որ նորագույն պատմության մեջ նման կարգի լուծված հարցերը բոլորը լուծվել են ի օգուտ ինքնորոշվող ժողովրդի: Անխտիր բոլորը»,-հայտարարել է Քոչարյանը և հավելել. «Աբխազիայի, Հյուսիսային Օսիայի, Կոսովոյի, Արեւելյան Թիմորի, Էրիթրիայի, այժմ արդեն Հարավային Սուդանի, Դարֆուրի… Պաղեստինի հարցում էլ կասկած չկա, որ անկախ պետականություն կունենան: Ամեն ինչը դրան է գնում, և միջազգային հանրությունն ընդունում է այդ պետության ստեղծման անհրաժեշտությունը: Այդ առումով, անկասկած, ժամանակն աշխատում է մեր օգտին: Բայց պետք չէ մտածել, որ ԼՂՀ ճանաչումից հետո կյանքը կտրուկ փոխվելու է: Պետք է ապրել՝ համարելով, որ դա վաղուց արդեն եղել է: Մեր անկախության ճանաչման համար ինչ-որ մեկի կնիքի կարիքը մենք չունենք: Փաստը կատարվել է, պետք է ապրել, լիարժեք աշխատել, ամրացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Իսկ այդ ամենը կգա, մեր հերթն էլ կգա»:

No comments: