Monday, September 19, 2011

«Անօդաչու» Ադրբեջանը

bnaban.am. 19-9-2011- Վերջերս ԼՂՀ տարածքում ոչնչացվեց հակառակորդի անօդաչու թռչող սարք, կուզենայի նշել որ սա առաջին դեպքը չէ, այլ առնվազն` երրորդը: Թե ինչո՞ւ առաջին երկու խփված օդանավերի մասին չհաղորդվեց` չգիտեմ, սակայն այս ամենը վկայում է, որ թշնաու համար դաս քաղելը ամենաբարդ գործն է: Կցանկանայի մի փոքր խոսել անօդաչու սարքերի գործելու սկզբունքների մասին, նրանք համալրված են ռադիոալիքային խլացումներ առաջացնող սարքով, որը բավական թանկ է,սակայն կրկին` այդ խլացուցիչները լավ են աշխատում ՆԱՏՕ-ի ռադիոտեղորսիչ սարքերի դեմ: Մեր ռադիոտեղորսիչ սարքերը այլ կառուցվածքի են, ուստի անօդաչու սարքերը չեն կարող մնալ անհայտանշված: Եվ նորից թշնամին դաս չքաղեց իր իսկ անհաշվենկատ քայլերից և պատրաստվում է ձեռք բերել հատուկ սպառազինություն այդ նույն անօդաչու սարքերին նաև գրոհելու հնարավորություն տալու համար: Այսինքն ոչ միայն փորձելու են խախտել մեր սահմանն ու հետախուզել, այլ նաև հարվածներ հասցնել մեր դիրքերին, կցանկանայի նշել, որ գեթ մեկ նման հարվածը` կհանգեցնի մարտական գործողությունների վերսկսման:Սակայն ուշագրավն այլ է, որ թշնամին մեզ հետախուզում է ոչ թե մարտական ստորաբաժանումներով, այլ անօդաչու սարքերով` ամեն գումարտակի կազմում ունենալով քսան հոգանոց հետախուզական ստորաբաժանումներ, որոնք պատրաստվում են Պակիստանի Փեշավար նահանգում, Կիպրոսի գրավված տարածքներում, Թուրքիայում, Իսրայելում…: Միգուցե բացե՞նք մեր ռազմական գաղտնիքները: Եթե թշնամու հետախույզը վախենում է հետախուզության գալ, օդաչուն օդ բարձրանալ և այդպես շարունակ, համոզված եմ` մեր ռազմական գաղտնիքներն իմանալուց հետո թշնամին ավելի կվախենա:Եթե շարժվենք այս տրամաբանությամբ, ադրբեջանցիները շուտով կունենան անանձնակազմ տանկեր,անզինվոր ինքնաձիգներ, անհրամանատար ստորաբաժանումներ, միգուցե աննախագահ նախագահի աթո՞ռ ձեռք բերեն…

Բայց, այնուամենայնիվ, որպես խորհուրդ` ավելի լավ է, որ Ադրբեջանում բոլոր մակարդակներով վերջապես հասկանան, որ պատերազմը տանուլ է տրված դեռ 1993-ին, և ամեն մի «ռեւանշի» փորձ այդ երկրի համար հղի է նոր կորուստներով` տնտեսական, տարածքային ու մարդկային: Հասկանան, ու «օղ անեն իրենց ականջներին»…
Ռուբեն Մինասյան

No comments: