Իրանում գրավի դիմաց ազատ են արձակել ԱՄՆ քաղաքացիներ Շեյնա Բաուերին և Ջոշուա Ֆեթթալին, ովքեր մեղադրվում էին լրտեսության մեջ: Այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը: Ըստ այդմ` նրանցից յուրաքանչյուրի համար վճարվել է 400 հազար դոլար (5.000.000.000 Rial.) գրավ:Նշենք, որ Թեհրանը ամերիկացի երեք զբոսաշրջիկներին` նշված երկուսին և Սառա Շուրդին մեղադրել էր լրտեսության և իր պետական սահմանն անօրինաբար հատելու մեջ: Դատարանը որոշել էր, որ նրանք պետք է դատապարտվեն 3 տարվա ազատազրկման Իրանի սահմանը հատելու և ևս 5 տարվա ազատազրկման ԱՄՆ-ի օգտին լրտեսություն իրականացնելու համար: Սառա Շուրդին ազատ էին արձակել նախորդ տարի` նրա առողջական խնդիրների պատճառով:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment