News.am. 21-9-2011- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Սիրիայի հետ կապված խնդրին։Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետը նշել է, թե Թուրքիան այսուհետ ԱՄՆ-ի պես որոշ պատժամիջոցներ է սկսելու կիրառել Սիրիայի նկատմամբ։ «Երբ վերադառնամ Թուրքիա, այն ժամանակ ավելի հստակ կուսումնասիրենք իրավիճակը։ Այցելելու եմ Հաթայ նահանգում գտնվող սիրիացի փախստականների ճամաբարները՝ տեսնելու այնտեղի պայմանները»,-ասել է Թուրքիայի վարչապետը։
Էրդողանը նշել է, թե արդեն խզել է հարաբերությունները Սիրիայի ղեկավարության հետ՝ պնդելով, թե ցավով է նշում, որ հասել են այդ կետին։ «Սիրիայի իշխանությունները սեւ քարոզչություն են սկսել Թուրքիայի դեմ։ Սիրիայի իշխանությունների հանդեպ մենք վստահություն էլ չունենք»,-նշել է Էրդողանը։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment