Thursday, September 8, 2011

«ԼՂՀ տարածքի փոխարեն ԶԼՄ-ներով ներկայացնելով նախկին ԼՂԻՄ տարածքը մենք խախտում ենք Արցախի Սահմանադրությունը»

Panorama.am.8-9-2011- «ԼՂՀ տարածքի փոխարեն ԶԼՄ-ներով ներկայացնելով նախկին ԼՂԻՄ տարածքը` մենք խախտում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց քարտեզագիր Գրիգոր Բեգլարյանը:
Բանախոսը շեշտեց, որ ներկայումս գոյության ունեն երկու Հայկական պետություններ՝ Հայաստանի Հարապետությունը ՝ 30 հազար քկմ տարածքով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ 12 հազար քկմ տարածքով:
«ԼՂՀ-ն հայկական պետություն է 12 հազար քկմ տարածքով՝ բաժանված յոթ վարչատարածքային շրջանների վրա: Արցախը չունի ազատագրված կամ չազատարգրված տարածքներ»,- նշեց Գրիգոր Բեգլարյանը՝ հավելելով սույն տարածքները ամրագրված են ԼՂՀ սահմանադրությամբ:
«Գոյություն ունի Արցախի Սահմանադրություն, ինչպես նաև ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին պետական օրենք, որոտեղ գյուղ առ գյուղ նշված է, որ շրջանի մեջ որ գյուղերն են մտնում»,- շեշտեց Գրիգոր Բեգլարյանը:
Բանախոսը նշեց, որ Պետական կադաստրի կոմիտեին կից գործող գոեդեզիական- քարտեզագրական կենտրոնի կողմից 2000-ական թթ. սկզբին հրատարավել է երհատորյա ազգային ատլաս և սույն ատլասի մեջ, ըստ Գրիգոր Բեգլարյանի, «պետականորեն ստույգ արտացոլվում է ԼՂՀ-ն՝ իր 12 հազար քկմ տարածքով և յոթ վարչատարածքային շրջաններով»:
«Այնպես, որ եթե այսօր որևէ հեռուսաընկերություն եղանակի տեսության հեռարձակման ժամանակ ԼՂՀ տարածքի փոխարեն ցացադրում է նախկին ԼՂԻՄ տարածքը, այն ոչ միայն աղավաղում է իրականությանը, այլ նաև առնվազն խախտում է սույն ենթաօրենսդրական ակտը»,- հավելեց բանախոսը:

No comments: