Thursday, September 8, 2011

Թուրքիան Իսրայելի դեմ սկսում է կիրառել C պլանը

News.am. 8-9-2011- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իսրայելի դեմ պատժամիջոցների կիրառման համար սկսում է կիրառել C պլանը։Այս մասին տեղեկացնում են թուրքական Star եւ Bugun պարբերականները՝ շեշտելով, որ Էրդողանը դեռեւս 2 օր առաջ էր ասել, թե C պլանն արդեն պատրաստ է։ Նշվում է, որ C պլանի մեջ է մտնում Միջերկրականի ջրերում հայտարարել «բացառիկ տնտեսական գոտի». Որպեսզի Իսրայելը հասկանա, թե այն իր սեփական լիճը չէ։ Թուրքիան նախատեսում է Պաղեստինը ճանաչելուց հետո նրա հետ համաձայնագիր կնքել «Բացառիկ տնտեսական գոտու» հետ կապված, որից հետո համաձայնագիր կկնքվի Կիպրոսի թուրքական հատվածի հետ՝ համատեղ նավթ արդյունահանելու վերաբերյալ։
Bugun պարբերականը ներկայացրել է Իսրայելի հետ դիվանագիտական եւ առեւտրային կապերի առկախման մանրամասները՝ նշելով, որ Թուրքիան Իսրայելի հետ կխզի բոլոր դիվանագիտական հարաբերությունները, ինչպես դա արել է Հայաստանի հետ։ Քննարկվում է՝ Իսրայելի հետ բոլոր առեւտրային հարաբերությունները սառեցնելու հարցը։ Նշենք, որ միայն այս տարվա 4 ամսում Իսրայել է արտահանվել 416 մլն դոլարի արտադրանք եւ ներմուծվել՝ 695 միլիոնի։Հիշեցնենք, որ «Մավի Մարմարա»-ի հետ կապված ՄԱԿ-ի զեկույցը ամերիկյան մամուլի միջոցով հայտնի դառնալուց հետո Դավութօղլուն խիստ է արձագանքել՝ հայտարարելով, որ Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններն իջեցվում են 2-րդ կարգի քարտուղարի մակարդակի։Թուրք նախարարը շեշտել է, թե Իսրայելի հետ կնքված միլիոնավոր դոլարների ռազմական ծրագրերն էլ առկախվելու են։

No comments: