«Լրագիր» 27-9-2001- Քննարկելով Ռուսաստանում իրավիճակի զարգացումը եւ նրա հնարավոր ազդեցությունը Հայաստանի ներքին քաղաքականության վրա, փորձագետները հիմնականում զուգահեռներ են անցկացնում Պուտինի եւ Քոչարյանի միջեւ: Ընդ որում, Մեդվեդեւի եւ Սարգսյանի միջեւ զուգահեռներ չեն անցկացվում: Սակայն հարցը, թե կարո՞ղ է արդյոք Սարգսյանը, Մեդվեդեւի պես թեթեւ, Հանրապետական կուսակցությանը կոչ անել նախագահի թեկնածու առաջադրել Քոչարյանին, կարող է դառնալ կարեւոր գործոն:
Մեդվեդեւը եւ Պուտինը հայտարարեցին, որ նման սցենարի մասին պայմանավորվել են դեռեւս 2007 թվականին: Արդյոք նման պայմանավորվածություն է եղել Քոչարյանի ու Սարգսյանի միջեւ: Ինչի՞ մասին են նրանք խոսել, երբ 2008 թ. մարտի 1-ին Քոչարյանը հրամայեց արտակարգ դրություն մտցնել: Քանի՞ ժամկետ է այն ժամանակ Քոչարյանը հատկացրել Սարգսյանին՝ մե՞կ, թե երկու:
Փորձագետները հակված են համարել, որ Սարգսյանի ու Մեդվեդեւի միջեւ ընդհանուր քիչ բան կա, որ Սարգսյանն աջակցության համար պատրաստ է դիմել Արեւմուտքին եւ մտադիր չէ Քոչարյանին զիջել նույնքան հեշտ, որքան Մեդվեդեւը: Վերջին 3,5 տարիներին, թեեւ մամուլը պարբերաբար գրում էր Քոչարյանի ու Սարգսյանի հակասությունների մասին, հայ քաղաքական գործիչներն էլ, համաձայն Վիկիլիքսի, ամերիկացի դիվանագետների հետ խոսում էին այդ հակասությունների մասին, Սերժ Սարգսյանն այդպես էլ Քոչարյանի հասցեին որեւէ «թթու» խոսք չասաց:
Իրական դիմակայության պարագայում Սարգսյանը կօգտագործեր բոլոր «կոռեկտ» միջոցները Քոչարյանին նույնիսկ վերադարձի հնարավորություններից զրկելու համար: Ի վերջո, կա մարտի 1-ի հարցը, այլ բազմաթիվ բաներ, որոնք ցանկության դեպքում Սերժ Սարգսյանը կարող էր օգտագործել Քոչարյանի դեմ: Եւ այն, որ նա դա չի արել, խոսում է ոչ այնքան նրա ընկերական զգացմունքների կամ նախկին շեֆին չվարկաբեկելու ցանկության, որքան այն մասին, որ նրանց միջեւ էլ կա պայմանավորվածություն:
Սա նույնպիսի վարկած է, ինչպես եւ այն, որ Պուտինը Հայաստանում առաջ կմղի Քոչարյանին: Սակայն այն փաստը, որ Մեդվեդեւը իշխանության համար պայքարից հրաժարվեց ուրախության ժպիտով, խոսում է այն մասին, որ Սերժ Սարգսյանն էլ կարող է մի օր խոսել հրաժարվելու մասին: Դա տեղավորվում է Հայաստանի ներքաղաքական զարգացումների համատեքստում:
Ընդդիմությունը պահանջում է արտահերթ ընտրություն մինչեւ տարեվերջ, Սերժ Սարգսյանը մեկնում է Արեւմուտք եւ չի արժանանում բարձր ընդունելության, ԱՄՀ չի հայտարարում Հայաստանի պարտքի վերակառուցման մասին, այնպես որ, ելքը հավանական է՝ վերադառնալով Հայաստան, Սերժ Սարգսյանը կամ հայտարարում է հրաժարականի մասին, կամ հայտարարում, որ հաջորդ ժամկետի համար չի առաջադրվելու:
Նաիրա Հայրումյան

No comments:
Post a Comment