Monday, September 19, 2011

Թուրքիայի կառավարությունը որոշում է ընդունել սառեցնել ԵՄ–ի հետ հարաբերությունները. Բեշիր Աթալայ

Tert.am. 18-9-2011- Թուրքիան կդադարեցնի Եվրամիության հետ բոլոր հարաբերությունները, եթե Կիպրոսը ստանձնի ԵՄ նախագահությունը։ Այս մասին հաղորդում է բրիտանական Reuters գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական Anadolu պետական լրատվական գործակալությունը։
«Եթե խաղաղության շուրջ բանակցությունները (Կիպրոսի հետ) արդյունք չտան, իսկ ԵՄ–ն կառույցի նախագահությունը Հարավային Կիպրոսին հանձնի, ԵՄ–ի և Թուրքիայի միջև ճգնաժամ կսկսվի, քանի որ մենք կսառեցնենք մեր հարաբերությունները»,– ռուսական Gazeta.ru կայքի հաղորդմամբ՝ ասել է Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը և հավելել.«Մենք այդ մասին հայտարարում ենք, քանի որ կառավարությունը որոշում է ընդունել»։
Թուրքիան չի ճանաչում Հարավային Կիպրոսը` Կիպրոսի Հանրապետությունը։ 1974 թ. կիպրացի հույների և թուրքերի միջև բախումներից հետո Թուրքիան գրավեց կղզու մեկ երրորդը և թուրք-կիպրական կառավարություն ստեղծեց կղզու հյուսիսում ու այն ճանաչեց որպես անկախ հանրապետություն։
Նշենք, որ վերջերս Թուրքիայի արտգործնախարարառաջ Ահմեթ Դավութօղլուն Կիպրոսի հյուսիսային հատված կատարած այցի ժամանակ հույս էր հայտնել, որ 2012թ. Կիպրոսի միավորման վերաբերյալ հանրաքվե կանցկացվի, որից հետո Կիպրոսը կկարողանա որպես միացյալ պետություն ստանձնել ԵՄ-ի նախագահությունը։

No comments: