Monday, September 19, 2011

Հայաստանի հետ բարեկամանալը Էրդողանի կառավարությանը վնաս հասցնելու մոդայիկ մեթոդ է. «Մոսկովսկի կոմսոմոլեց»

Tert.am. 18-9-2011- «Հայաստանի հետ բարեկամանալն Էրդողանի կառավարությանը վնաս հասցնելու մոդայիկ մեթոդ է»,– գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականը և ընդգծում, որ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն ասել է, որ իր երկիրը շահագրգռված է ընդլայնել հարաբերությունները Հայաստանի հետ։
«Իրանցի առաջնորդի հայտարարությունը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Ահմադինեժադն ու Էրդողանը չկարողացան կիսել մուսուլմանների տարածաշրջանային առաջնորդի դափնին։ Էրդողանը ձգտում է այդ տիտղոսին, քանի որ եվրոպացիները մերժեցին նրա երկրի մուտքը Եվրամիություն, իսկ պարսիկը ձգտում է դրան հենց այնպես՝ կրոնական սահմանափակ աշխարհայացքի պատճառով»,–գրում է պարբերականը և հավելում, որ, այդուհանդերձ, Ահմադինեժադն առաջինը չէ, որ փորձեց Թուրքիայի հետ առճակատման մեջ հայկական խաղաքարտ օգտագործե` ավելի վաղ Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու մասին հայտարարել էր Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը։

No comments: