News.am. 22-9-2011- Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» շաբաթաթերթի նախկին խմբագիր Արիս Նալչըն կարծում է, որ պատասխանատվության կանչելով Հրանտ Դինքի սպանության գործով անցնող ընդամենը 7 մեղադրյալների՝ թուրքական պետությունն այսկերպ պարտակում է հանցագործությանը մասնակից մյուս անձանց։ Նման կարծիք նա հայտնեց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում՝ անդրադառնալով Ստամբուլի դատախազի սեպտեմբերի 19-ի հայտարարությանը, որով վերջինս պահանջել էր ցմահ ազատազրկման դատապարտել «Ակոս»-ի խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով անցնող 7 դատապարտյալներին։
«Գիտենք, որ մեկ տարի է՝ ուզում են փակել դատը։ Այնուամենայնիվ, դատախազի նման հայտարարությունը վաղուց սպասված էր։ Դատախազն ասում էր, որ Հրանտ Դինքի դատը պետք է միանա Էրգենեկոնի դատին, բայց այդ ուղղությամբ ոչ մի բան չարվեց։ Ակնհայտ է, որ խոսքը մեղավորների շատ ավելի մեծ խմբի մասին է»,- նկատեց Նալչըն։
Նրա խոսքով, հայկական համայնքի համար, որքան էլ դատախազի նման պահանջը սպասելի էր, սակայն չի կարելի ասել, որ տեղի հայերն ուրախացած են այդ հայտարարությունից, քանի որ գիտակցում են, որ իրական մեղավորներն ավելի շատ են եւ եւ միայն 7-ի մասին բարձրաձայնելով՝ փորձ է արվում պատասխանատվությունից հեռու պահել մնացած մեղավորներին։ «Հատկանշական է, որ թուրք ազգայնականներն այս թեմայով ոչ մի բան չասացին, ազգայնական մամուլն անգամ դեմ նյութեր չհրապարակեց։ Նույնիսկ Թուրքիայում լույս տեսնող ամենազգայնամոլ թերթը մեկ տարի է՝ Դինքի սպանության դատական գործընթացին դեմ ոչ մի նյութ չի գրել»,- նկատեց «Ակոս»-ի նախկին խմբագիրը։
Ամփոփելով՝ Արիս Նալչըն ընդգծեց, որ չի կարծում, թե գործով անցնող 7 դատապարտյալները կպատժվեն: «Դատի առնչությամբ ոչ մի հավատ չունեմ։ Բացի այդ, այստեղի հայ համայնքը ոչ մի անգամ ինքնուրույն չի բողոքել, որեւէ հայտարարություն չի արել, եւ Դինքի սպանության առնչությամբ բողոքները մշտապես արտահայտել է թուրքերի եւ քրդերի հետ համատեղ։ Ուրեմն նաեւ չենք կարող ասել, որ հայ համայնքը պատրաստվում է բողոքել»,- եզրակացրեց նա։
Նշենք, որ Ստամբուլի դատախազը երեկ` սեպտեմբերի 19-ին, պահանջել է ցմահ ազատազրկման դատապարտել «Ակոս»-ի թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով անցնող 7 դատապարտյալներին:
Վերաքննիչ դատարանի լսումների ժամանակ դատախազը դատապարտյալներին մեղադրել է ուժի եւ բռնության կիրառմամբ ժողովրդավարական կարգը տապալելու փորձի մեջ: Դատախազը վկայակոչել է ՔՕ-ի 309-րդ հոդվածը, որը վերաբերվում է Սահմանադրության դեմ հանցագործություններին:
Նա նաեւ հայտարարել է, որ հայ խմբագրի սպանությունը «Էրգենեկոն» խմբավորման անդամների ձեռքի գործն է, որը գործում է Տրապիզոնում:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment