Wednesday, September 21, 2011

Թուրքիայում ապաստան գտած սիրիացի փախստականներին բռնաբարում և խոշտանգում են

Tert.am. 21-9-2011- Թուրքիայում բռնաբարում և խոշտանգում են փախստականների ճամբարներում ապաստան գտած Սիրիայի քաղաքացիներին։ Այս մասին սիրիական SANA գործակալությանը պատմել են Ֆաթմա անունով մի կին և մի քանի այլ անձինք, որոնց անունը չի նշվում։
Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, պաշտոնական Անկարան հերքել է այդ տեղեկությունը՝ Դամասկոսին մեղադրելով հակաթուրքական քարոզչությամբ զբաղվելու մեջ։
«Մինչև հիմա որևէ նման դեպք չի գրանցվել Թուրքական կարմիր մահիկի կողմից ստեղծված փախստականների ճամապարում, որտեղ ապաստան են գտել Սիրիայի 7547 քաղաքացիներ։ Այդ տեղեկությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ սև քարոզչություն»,– նշվում է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունում։

No comments: