Wednesday, September 21, 2011

Իրանում հրապարակայնորեն մահապատժի է ենթարկվել երիտասարդը, ով սպանել է երկրի ամենաուժեղ մարդուն

News.am. 21-9-2011- Իրանում հրապարակայնորեն մահապատժի է ենթարկվել 17-ամյա երիտասարդ Ալի Ռեզա Մոլա- Սոլթանին (Alireza Molla-Soltani), ով սպանել է «Իրանի ամենաուժեղ մարդ» տիտղոսակրին: Մահվան դատավճիռն ի կատար է ածվել այն տեղում, որտեղ նա հանցագործություն էր գործել` Քերեջում` Թեհրանի մոտակայքում, հաղորդում է Iranian.com-ը:
Երիտասարդը ձերբակալվել է փողոցային վիճաբանությունից երկու օր անց, որը տեղի է ունեցել հուլիսին Քերեջեում: Ալի Մոլասոլթանին դաշույնի մի քանի հարված է հասցրել հայտնի ուժեղ մարդ` Ռուհոլլե Դադաշիին:
Նշենք, որ հանցագործության մյուս երկու հանցակիցները դատապարտվել են մտրակի 80 հարվածի եւ բանտում անց են կացնելու 3 տարի:

No comments: