«Լրագիր» 28-9-2011- Սփյուռքահայերի առջեւ ունեցած ելույթներում Սերժ Սարգսյանը կոչ է արել չփչացնել հայրենիքի հետ հարաբերությունները, որովհետեւ ամեն ինչ ժամանակավոր է, այդ թվում, «ոչ սիրելի իշխանությունները», իսկ հայրենիքը հավերժ է:
«Ոչ սիրելի իշխանություններ» խոսքը Սերժ Սարգսյանը մեկ անգամ չէ հնչեցրել տարբեր ամբիոններից: Ըստ ամենայնի, սփյուռքում նա ստիպված է բախվել իշխանությանը «չսիրելու» դրսեւորումներին:
Սակայն Կալիֆոռնիայում Սերժ Սարգսյանի պատվին կազմակերպված միջոցառումներին ներկա չեն գտնվել ՀԱԿ կողմնակիցները: Նրանք հայտարարել են, որ Սերժ Սարգսյանին ԱՄՆ-ում ամենավատ ընդունելությունն է ցույց տրվել, ինչը սպասելի էր:
Հնարավոր է, որ դա կապված է այն բանի հետ, որ ավանդաբար Հայաստանի իշխանությանը պաշտպանող Դաշնակցությունն այս անգամ նույնպես «լվացել է ձեռքերը» եւ Սերժ Սարգսյանի հասցեին կենացներ չի շռայլել:
Սերժ Սարգսյանին «չեն սիրում» նաեւ շատ գործարարներ, որոնց նա փորձել է Հայաստան հրավիրել, եւ, թերեւս, առաջին հերթին, գումարներ ներդնել Համահայկական բանկում:
Ինչու՞ սփյուռքը «չի սիրում» Սերժ Սարգսյանին: Ինչո՞ւ է մարգինալացրել նրան, զրկելով, փաստացի, այս պահին այդքան նահրաժեշտ աջակցությունից եւ միայնակ թողնելով հայկական բյուջեի հետ: Կարո՞ղ է այն պատճառով, որ Սարգսյանը շարունակել է իր նախորդի քաղաքականությունը սփյուռքը մարգիանալացնելու հարցում:
Հայաստանի անկախության հռչակումից հետո առաջին շրջանում սփյուռքն իր պարտքը համարեց մասնակցել պետականության կառուցման գործին, այն ազգային նախագիծ համարելով: Ներդրումներ, բարեգործություն, ռազմական օգնություն եղավ, եւ ամենակարեւորն՝ օգտագործվեց սփյուռքի կադրային եւ ինտելեկտուալ ներուժը: Բավական է հիշեցնել, որ Հայաստանի ԱԳ նախարար եւ բարձր պաշտոնյաներ սկզբնական շրջանում սփյուռքահայեր էին նշանակվում: Սփյուռքը ներգրավվեց Հայաստանի կյանքին` որպես ազգային պետության: Սփյուռքի խոսքը նշանակություն ուներ, չնայած այն այդպես էլ չինստիտուցիոնալացավ: Սակայն սփյուռքը կարողանում էր մասնակցել համազգային որոշումների ընդունման գործընթացին:
Հետագայում, տնտեսության կոշտ քվոտավորման ու իշխանության բացարձակ կենտրոնացման հետ մեկտեղ սփյուռքը Հայաստանի քաղաքացիների հետ մեկտեղ զրկվեց որոշումներ ընդունելու գործընթացին մասնակցությունից: Սփյուռքի կապիտալի Հայաստանի տնտեսությունից դուրս մղվելու գործընթացին զուգահեռ անհետացան նաեւ քաղաքական կյանքին մասնակցելու սփյուռքի հնարավորությունները: Հայաստանը որպես ազգային նախագիծ վերածվեց մի քանի մարդու կալվածքի, որոնք փորձեցին իրենց կամքը թելադրել ողջ ազգին: Տեղի ունեցավ սփյուռքի լիակատար դուրս մղում Հայաստանից, որտեղ բոլոր նախագծերից մնաց միայն էթնիկ նոստալգիկ զբոսաշրջությունը:
Սերժ Սարգսյանի իշխանության գալով եւ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու նախաձեռնությամբ պարզ դարձավ, որ համազգաին գործերը Հայաստան պետությունը իրավասու եւ ունակ չէ միայնակ լուծել: Սերժ Սարգսյանը ստիպված էր խորհրդակցություններին ներգրավել սփյուռքի կազմակերպություններին, սակայն սփյուռքի ինստիտուտների մասնակցության բացակայությունը ազգային խնդիրները լուծելու գործում հանգեցրեց նրան, որ Սարգսյանը միանձնյա որոշում կայացրեց շարունակել գործընթացը` չնայած սփյուռքի բողոքին:
Հայաստանի իշխանություններին, բնականաբար, պետք չէր համազգային մարմին, որի որոշումները ստիպված կլիներ իրականացնել, այդ պատճառով իշխանությունն ամեն ինչ արեց, որ նման մարմին չստեղծվի: Եվ այժմ, հանդիպելով սփյուռքի դժկամությանը, Սերժ Սարգսյանը պետք է միայն իրեն մեղադրի: Այն, ինչը չի պարզաբանվել` պետությունը ազգային նախագծերից ընդամենը մեկն է, սակայն կան բազմաթիվ այլ խնդիրներ, եւ դրանց լուծման համար անհրաժեշտ են ընդհանուր ջանքեր, ինչպես նաեւ ընդհանուր որոշումներին ենթարկվելու պատրաստակամություն:
Վիկիլիքսի նյութերի համաձայն, ազդեցիկ հայ պատգամավորներն ամերիկացի դիվանագետներին խոստովանել են, որ Հայաստանում բացարձակ իշխանությունը կենտրոնացված է նախագահի ձեռքում, առանց որի ոչ մի հարց լուծվում: Իշխանությունն այնքան բացարձակ է, որ Սերժ Սարգսյանը որոշել է, որ լիազորված է լուծել ոչ միայն սեփական երկրի քաղաքացիների, այլեւ ողջ հայության հարցերը:
«Բոլոր հայերի նախագահ» նախագիծը չստացվեց, սակայն ստացվեց «ոչ սիրելի իշխանություններ» նախագիծը:
Նաիրա Հայրումյան

No comments:
Post a Comment