«ԱԶԳ» , 23-09-2011- Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեկը նախորդ շաբաթ «անպատասխանատու» բնութագրեց Իսրայելի նախատեսած հակաթուրքական պատժամիջոցները, որոնցից է քուրդ ապստամբների պաշտպանությունը:
«Նախարարի կարգավիճակ ունեցող անձինք հանդես են գալիս նման անպատասխանատու ելույթներով. դա շատ ճնշող է», հայտարարեց նա հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ, արձագանքելով Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանի խոսքերին: «Եդիոտ Ահրոնոտ» թերթը նշում է, որ նախարարների հատուկ ժողովում Լիբերմանն առաջարկել է մի ամբողջ շարք պատժամիջոցներ:
Իսրայելը զինծառայություն անցած իր քաղաքացիներին կարգելի այցելել Թուրքիաՙ հալածանքներից զերծ մնալու համար, կօժանդակի «ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչմանը», կաջակցի PKK-ի քուրդ ապստամբներին եւ կծավալի դիվանագիտական հարձակում:
Թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացման պատճառները Գազա մեկնած «Ազատության նավատորմիղի» (եւ 10 անձանց, այդ թվումՙ 9 թուրքահպատակների մահվան) գործի առնչությամբ թուրքերի պահանջած ներողությունն է եւ ներողություն խնդրելուց Իսրայելի հրաժարումը: Հարկ է նաեւ ասել, որ երկու երկրներն ունեն ընդհանուր կետ. պաշտոնապես ներողություն խնդրելը նրանց վարվելակերպի մեջ չի մտնում, սակայն երկուսն էլ առիթը բաց չեն թողնում ուրիշներից ներողություն պահանջելու: Հենց վերջերս թուրք վարչապետ Էրդողանը ներողություն պահանջեց (ոչ միայն Իսրայելից, այլեւ Գերմանիայից, Ֆրանսիայից, Հայաստանից...):
Վերջին շաբաթներին թուրք-իսրայելական հարաբերություններում տոնայնությունը բարձրացավ, Իսրայելը դիվանագիտական սպառնալիքներ հնչեցրեց մինչ այդ իր ռազմական եւ առեւտրական գործընկերը եղած Թուրքիայի հասցեին:
Ես կասեիՙ ավելի լավ եւ ավելի վատ:
Ավելի լավ, եթե մտածում եմ քաղաքական գործչի պես, քանզի այստեղ գործ ունենք երկու հակամարտ ուժերի դասական բախման սխեմայի հետ: Տվյալ դեպքում ամեն առիթ պիտանի է հակառակորդին ընկճելու համար: Եվ Իսրայելը բաց չի թողնում առիթը:
Իսկ եթե ես նկատի ունենամ էթիկական եւ մարդկային կողմը, ապա կասեմՙ ավելի վատ: Քանզի (մասնավորապես Հայկական հարցում) մենք գործ ունենք կատարյալ ցինիկության հետ: Իսրայելը կամ ընդունում է Հայոց ցեղասպանության փաստը եւ այդ դեպքում, շատ ուրիշ ժողովրդավարությունների նման, պաշտոնապես ճանաչում է այն, կամ էլ ժխտում է, այդպիսով կանգնելով ժխտողական երկրների (մասնավորապես Թուրքիայի) կողքին: Ի դեպ, տարիներ շարունակ նման վիճակ է Միացյալ Նահանգներում, որտեղ հրեական AIPAC, ADL եւ մյուս լոբբիստական կազմակերպությունները, իրենց թուրք «բարեկամներին» հաճոյանալու համար, Կոնգրեսում շրջափակում են Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված քննարկումները: Տվյալ իրավիճակը բավական անհեթեթ է եւ ցուցադրում է Իսրայելի պետության շիզոֆրենիան, որը, սեփական պատմությունը նկատի ունենալով, առաջինը պետք է ճանաչեր 1915-ի ցեղասպանությունը, քանզի հրեա մտավորականները եւ Իսրայելի բնակչության մեծամասնությունը այն ճանաչում են եւ նույնիսկ եռանդագին պաշտպանում են հայ ակտիվիստների պայքարը: Հետեւաբար, դեպի ցեղասպանության ճանաչում դիրքորոշման այս կտրուկ փոփոխությունը եւ վերջին հաշվով այդ հարցը թուրքերի դեմ իբրեւ շանտաժի լծակ օգտագործելը էթիկայի առումով, կրկնում եմ, դուրս են տրամաբանությունից:
Նույնը կարելի է ասել քրդերի վերաբերյալ: Կամ նրանք ահաբեկիչներ են (ինչպես պնդում են ամերիկացիները, թեեւ հայտնի է տվյալ պիտակավորման տարիմաստ կիրառությունը, մանավանդՙ Բուշի վարչակազմի ժամանակներից), կամ մարտիկներ են, որոնք դիմադրում են փոքրամասնության հանդեպ թուրքական պետության ճնշմանը: Ըստ տրված պիտակավորմանՙ նրանց կամ հալածում են, կամ էլ օգնում, բայց անկարելի է «քրդական հարցը» իբրեւ լծակ օգտագործել ըստ քաղաքական նոթատետրի:
Ավիգդոր Լիբերմանը եւ Իսրայելի կառավարությունում նրա գործընկերները պետք է որ հիշեն Հիլել Արդարակյացի հետեւյալ նշանավոր ասույթը. «Եթե ես իմ կողմից չլինեմ, ո՞վ կլինի: Եթե ես միայն իմ կողմից եմ, ո՞վ եմ ես: Եվ եթե ոչ հիմա, ապա ե՞րբ»:
Հրեական Ամանորից մի քանի օր առաջ արժե խորհել այս թանկարժեք ասույթի մասին, քանի դեռ չափազանց ուշ չէ:
ՎԱՐՈՒԺԱՆ ՍԻՐԱՊՅԱՆ, Փարիզի Չոպանյան ինստիտուտի նախագահ, Europe & Orient հանդեսի տնօրեն

No comments:
Post a Comment