Friday, September 23, 2011

Ահմադինեժադը հռետորական հարցեր է ուղղել ԱՄՆ-ին

Tert.am. 23-9-2011- Իրանի նախագահ Ահմադինեժադը ՄԱԿ - ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանում` իր ելույթում, հանդես է եկել խիստ քննադատությամբ ԱՄՆ - ի, ՆԱՏՕ - ի և նրանց դաշնակիցների հասցեին:
Նա մի քանի տասնյակ հռետորական հարցեր է ուղղել` արևմուտքին մեղադրելով վերջին տարիներին աշխարհին հասցրած դժբախտությունների համար:
«Ո՞վ օգտագործեց 2001 թվականի սեպտեմբերի 11-ի խորհրդավոր միջադեպը, որպես պատրվակ՝ Աֆղանստանի և Իրաքի վրա հարձակումների համար: Սպանելով, խեղելով և վտարելով իրենց տներից երկու երկրների միլիոնավոր մարդկանց», - ասել է Ահմադինեժադը, ավելացնելով, որ ԱՄՆ - ի վերջնական նպատակն է` «հեգեմոն դիրք գրավել Մերձավոր Արևելքում» և տարածաշրջանի բնական պաշարներին տիրանալ:
«Ո՞վ է պատասխանատու համաշխարհային տնտեսական ճգնաժամի համար: Ո՞վ է փորձում ճգնաժամի հետևանքները տեղափոխել այլ երկրներ: Եթե գոնե կեսն այն գումարի, որ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները ծախսում են ռազմական նպատակների համար ուղղորդվեին տնտեսական ճգնաժամը հաղթահարելուն, արդյո՞ք նրանք կնկատեին ճգնաժամի ախտանիշեր», - հարցրել է Իրանի նախագահը:
ԻՏԱՌ - ՏԱՍՍ -ի հաղորդմամբ` Իրանի ղեկավարը մեղադրել է Ամերիկային մի շարք երկրներ «ռազմական օկուպացիայի» ենթարկելու մեջ, հիշեցնելով, որ «Պենտագոնը» ռազմական բազաներ և հետախուզական կենտրոններ ունի Գերմանիայում` 268-ը, Ճապոնիայում` 124-ը, Հարավային Կորեայում`87 -ը, Իտալիայում` 83-ը,Մեծ Բրիտանիայում` 45-ը և Պորտուգալիայում` 21-ը : «Կարո՞ղ է արդյոք ՆԱՏՕ - ի հրթիռներից և ռումբերից ժողովրդավարության ծաղիկ աճել», - հարցրել է նա:

No comments: