HayNews.am. 21-9-2011- «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի գնահատմամբ, անկախության կարեւորագույն ձեռքբերումներից մեկը «երկար տարիների անպետական կարգավիճակից հետո մեր ճակատագրի համար սեփական պատասխանատվությունը ստանձնելու հնարավորությունն էր»:«Այդ հնարավորությունը, սակայն, միշտ չէ, որ մենք թե’ արտաքին, ու թե’ ներքին քաղաքականության մեջ արժանվույնս օգտագործել ենք», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Րաֆֆի Հովաննիսյանը՝ նկատի ունենալով, իր իսկ պատկերավորմամբ`«Հայաստանում առկա անիրավ, անարդար եւ արտագաղթով հագեցած իրավիճակը»:
Անկախության կարեւորագույն ձեռքբերումների շարքում Րաֆֆի Հովհաննիսյանն առանձնացրեց նաեւ անկախության սերնդի ձեւավորումը, որն իսկապես ուղղորդելու է Հայաստանի Հանրապետությունը դեպի ազատ, արդար, արժանապատիվ ապագան։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment